Ինչ է փոխվել բանակում պատերազմից հետո. ԶՈւ բարեփոխումների մասին Փաշինյանի հայտարարությունից 1 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի Զինված ուժերն արդիականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ տարի է անցել, սակայն ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն այս հարցում էական առաջընթաց չեն արձանագրել: 44-օրյա պատերազմից հետո բանակի բարեփոխումների մասին վարչապետն առաջին անգամ խոսեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի շրջանակում: Այս հայտարարությունից երեք ամիս անց միայն՝ փետրվարի վերջին, Փաշինյանը հայտնեց նաև բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ձևավորման մասին:

Զինված ուժերի բարեփոխումների առանձին հայեցակարգ չի հրապարակվել, սակայն Կառավարության հնգամյա ծրագրում և բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում ներկայացրել են ենթադրվող փոփոխությունները:

Կառավարության ծրագրում Հայաստանի անվտանգության ապահովման առաջին գործոն է նշված «Հայոց արդիականացվող բանակը», որին հաջորդում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Կառավարության հնգամյա ծրագրով ներկայացվեցին Զինված ուժերի բարեփոխումների իրականացման՝ մեկ տասնյակի հասնող առաջնահերթությունները: Մասնավորապես, նախատեսվում էր աստիճանաբար անցնել պրոֆեսիոնալ բանակի՝ կրճատելով զինվորների ծառայության ժամկետը և ավելացնել պայմանագրային ծառայության ժամկետները, ձեռք բերել նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, զարգացնել ռազմական կրթությունը:

Մեկ տարի անց ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է՝ հայտնի չէ, թե գործադիր մարմինն ինչ քայլեր է ձեռնարկել այս բարեփոխումներին հասնելու համար և ինչ արդյունքներ կան գրանցված:

ՀՔԱՎ գրասենյակը դեռևս 2021 թվականի հունիսի 30-ին հարցմամբ դիմել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իմանալու, թե ինչ գործողություններ են իրականացվել և ինչու դրանք չեն լուսաբանվում։ Օգոստոսի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրավապաշտպան կազմակերպությանը պատասխանել է, որ դեռևս քննարկումների փուլում է ամեն ինչ, և տեղեկություն տրամադրել չեն կարող։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է՝ բարեփոխումների ընթացքի մասին հանրությանը տեղեկություն չտրամադրելը կարող է նաև նշանակել, որ աշխատանք չի իրականացվում:

ՀՔԱՎ գրասենյակն իր զեկույցում մատնանշել է, որ բարեփոխումները, ընդհանուր առմամբ, թերի են բոլոր 11 ուղղություններով, որոնք Կառավարությունը ներառել էր իր ծրագրում։

Իշխանական թիմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բարեփոխումների որոշ ուղղությունների մասին պարզապես նպատակահարմար չէ բարձրաձայնել:

Կառավարությունը Զինված ուժերի արդիականացման գործիքակազմից մեկն էլ համարել է կադրային փոփոխությունները: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը փոխվել է չորս անգամ, իսկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում փոփոխություն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եղել է երեք անգամ: Արտակ Դավթյանն այս պաշտոնին նշանակվել է երկու անգամ:

Վերջին 2 տարում, ըստ ՀՔԱՎ գրասենյակի, Գլխավոր շտաբի պաշտոնյաների 19 փոփոխություն է եղել, գերակշիռ մասը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այս կադրային փոփոխություններից 6-ը վերաբերել են այն պաշտոնյաներին, որոնք ստորագրել են վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարության ներքո:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խնդրահարույց է համարում նաև այն, որ Փաշինյանի կառավարությունը բանակի արդիականացման միակ գործընկեր ընտրել է ՌԴ-ին:

Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ թեև հիմնական գործընկերը ՌԴ-ն է, բայց, օրինակ, սպառազինության ձեռքբերման հարցում Երևանը կաշկանդված չէ երրորդ երկրից գնում կատարել, անգամ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունից:

Բարեփոխումների դանդաղելու մասին ՀՔԱՎ-ի դիտարկումներն ուշագրավ են Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջանի մեկնարկի մասին հայտարարությունների ֆոնին։ Ի վերջո, հանրության լայն շերտերի համար անհայտ է մնում, թե Զինված ուժերում տեսանելի փոփոխություններ երբ կլինեն․ այդ մասին լռում են նաև բարձրաստիճան պաշտոնյաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան