Հարազատների պնդմամբ՝ կորոնավիրուսով վարակված 81-ամյա տղամարդը մահացել է ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով

Լուրեր

29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

81-ամյա Ֆելիքս Հայրապետյանի ինքնազգացողությունը 2020 թվականի հունիսի 16-ին կտրուկ վատացել է. տղամարդը բարձր ջերմել է, ինչից հետո նրա մոտ կտրուկ թուլություն է նկատվել։ Հարազատների պնդմամբ, սակայն, հիվանդը ժամանակին պատշաճ բուժօգնություն չի ստացել ոչ պոլիկլինիկայում, ոչ էլ շտապ բուժօգնության ծառայության կողմից, ինչը հետագայում անդառնալի հետևանք է ունեցել։ Բժշկական կառույցները պատճառաբանել են, որ նման դեպքերում շտապ օգնության մեքենա հնարավոր է ուղարկել միայն 3 օր ջերմելուց հետո, իսկ այդ ընթացքում անհրաժեշտ է Covid-19-ի թեստ հանձնել:

«Ներպետական կարգավորումներով ստացվում է, որ անձը պետք է մի քանի օր ջերմի, ինչից հետո միայն նոր հնարավոր կլինի հոսպիտալացնել, այնինչ այդ ընթացքում փաստացի հիվանդի օրգանիզմը կարող է հյուծվել, իսկ առողջական վիճակը՝ կտրուկ վատանալ, ինչպես, ցավոք, ունեցել ենք այս դեպքով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայրապետյանի հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես, չնայած մասնավոր ու պետական առողջական հիմնարկներ զանգերին ու խնդրանքներին, որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Ըստ հետագայում ներկայացված բողոքի՝ հունիսի 19-ին, արդեն իսկ բավականին վատ վիճակում գտնվող Ֆելիքս Հայրապետյանին տեղափոխել են «Մեդլայն կլինիկա», որտեղ հանձնել է «Covid-19»-ի թեստ: Թեստի դրական պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին: Նույն օրը հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ ՝ բուժման, սակայն, ըստ իրավահաջորդի, մինչև թեստի պատասխանի ստացումը որևէ բուժում չի ստացել:

«Չնայած, որ արդեն հաստատված թոքաբորբ է եղել, սակայն որևէ բուժում չի արվել։ Բուժման մասին հարազատին որևէ տեղեկություն այդ ընթացքում չեն տվել։ Հունիսի 20-ին արդեն Հայրապետյանի մոտ սկսվել է դեսատուրացիա և շնչառության դժվարացում: Բուժման նպատակով աղջիկը փորձել է իր հորը տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, սակայն կրկին թույլ չեն տվել, պատճառաբանելով թեստի բացակայությունը»,- ասում է Հասմիկ Հարությունյանը:

Փաստացի բուժում իրականացվել է միայն կորոնավիրուսի առաջին նշաններից 8 օր հետո, երբ հիվանդի առողջական վիճակն արդեն խիստ վատացել է, իսկ թոքերը՝ վնասված են եղել։

81-ամյա Հայրապետյանը մահացել է 2020թ. հուլիսի 4-ին։ Մահվան փաստաթղթում արձանագրվել է՝ «SARS CoV2 ասոցացված երկկողմանի պոլիսեգմենտար պնևմոնիա, ինտոքսիկացիա: ՍԻՀ; Սրտամկանի տարած ինֆարկտ: Կորոնար անգիոպլաստիկա /2010/: Հարաճուն շնչառական անբավարարություն»: Հայրապետյանի դստեր դիմումով առողջապահության նախարարությունից խնդրել են իրականացնել դիահերձում՝ հոր մահվան պատճառի հստակեցման և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն, Առողջապահության նախարարությունից պատասխանել են, որ փոփոխված օրենքի համաձայն` կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:

Մահացածի հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ հիմք ընդունելով դեպքի հանգամանքներն ու համապատասխան ներպետական կարգավորումները, ինչպես նաև կյանքի իրավունքի ու բուժսպասարկման վերաբերյալ գործող միջազգային ստանդարտները և այն, որ իրենց համար մահվան պատճառը հստակ չէ։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

«Ակնկալում ենք, որ հարուցված քրեական գործի ընթացքում պատասխան կտրվի այն հարցին, թե արդյոք 8 օրերի ընթացքում Հայրապետյանը պատշաճ բուժօգնություն ստացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա արդյոք այն համահու՞նչ է եղել իր տարիքին ու առողջական վիճակին։ Հիվանդության ընթացքը, պետական մարմինների անգործությունն ու ձեռնարկված ուշացած քայլերը հիմք են տալիս ասելու, որ պետությունն՝ ի դեմս ներգարվված մարմինների, ի վիճակի չի եղել ապահովել Հայրապետյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, ինչի վերաբերյալ մանրամասները ակնկալում ենք ստանալ գործի արդյունավետ քննությունից»։

Քրեական գործից բացի Ֆ. Հայրապետյանի դուստրը երկու հայցադիմում է ներկայացրել նաև Վարչական դատարան: Մեկով տեղեկատվություն է պահանջում բժշկական կենտրոնից, մյուսով վիճարկում է առողջապահության նախարարի 21.05.2020թ. N-1606-Ա հրամանն ու դրանից բխող փոփոխությունների իրավաչափությունը: Հայցադիմումով պնդում են, որ համավարակի ընթացքում առողջապահության նախարարության կողմից որդեգրած քաղաքականությունն ունակ չի եղել պատշաճ արձագանքել բնակչության առողջական խնդիրներին և արդյունավետ լուծումներ առաջարկել՝ կոնկրետ անձանց կարիքներից ելնելով.

«Վիճարկվող հրամանների կարգավորումների համաձայն՝ ի թիվս այլնի, սահմանված է եղել, որ հիվանդանոցային բուժում ապահովվում է, եթե կա՝ երեք օրից ավելի 38,5 C-ից բարձր ջերմություն, շնչառության հաճախությունը >22/րոպե է, իսկ արյան թթվածնով հագեցվածությունը Sp02≤93%: Այնինչ, եթե հիվանդի առողջական վիճակը շատ ծանր է, սակայն այս կետերից որևէ մեկն առկա չէ, ապա հիվանդը չի կարող պատշաճ բուժօգնություն ստանալ պետությունւց, ինչն աբսուրդ է»,- նշում է Հարությունյանը։

Վարչական դատարանը, նախարարի հրամանի վիճարկման մասով ներկայացված հայցադիմումը մերժել էր, պատճառաբանելով՝ անհատական ակտ է, վիճարկել հնարավոր չէ։ Ներկայացված վերաքննիչ բողոքը, սակայն, բավարարվել է, ինչից հետո Առողջապահության նախարարությունը Վճռաբեկ բողոք է բերել, որի վարույթի հարուցումը մերժվել է։ Այս պահին, ինչպես քրեական գործի, այնպես էլ վարչական հայցադիմումների քննությունը շարունակվում է։

 

Ռոզա Վարդանյան