Ինչպես է մայորը փախել Սյունիքի մարտերից, և ինչ հետևանքներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 16-ին մեկօրյա ռազմական գործողությունների ընթացքում զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը, ըստ Գլխավոր դատախազության, անգործություն է ցուցաբերել, ապա դիմել է փախուստի, ինչն առաջացրել է ծանր հետևանքեր: Մասնավորապես, չեն ձեռնարկվել համապատասխան քայլեր՝ ադրբեջանական զինուժի կողմից Ջերմուկի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի վրա հարձակումը ժամանակին հայտնաբերելու կամ դրան դիմակայելու համար:

Իրավապահները կալանավորել են N զորամասի հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայողի և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ.Գ.-ին: Առաջադրված մեղադրանքով զինվորականին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Մայորը նոյեմբերի 25-ից կալանավորված է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների պատճառով հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ և, Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, չճշտված տվյալներով՝ 32 գերեվարված զինծառայող, որոնց մեջ նաև վիրավորներ կան: Նրանցից մեկին նոյեմբերի 26-ին Բաքուն վերադարձրել էր հայկական կողմին։

Զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում կարևորեց այն հանգամանքի պարզաբանումը, թե ինչ պայմաններում են մայորն ու պայմանագրային զինծառայողը դիմել ենթադրյալ փախուստի:

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հարց է բարձրացնում, թե ինչու քրեական գործեր չհարուցվեցին մայիսի 12-ին, երբ ադրբեջանական կողմն առանց կրակոցների օկուպացրեց Հայաստանի սուվերեն տարածքը: Ի դեպ, Փաշինյանի փոխանցմամբ՝ խոսքը 41 քառակուսի կմ-ի մասին է: Աբրահամյանը չի բացառում, որ նախկինում երկու կողմերի միջև խնդիրներն առանց կրակոցի լուծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այժմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամը չի բացառում, որ այդ պայմանավորվածությունը նոյեմբերի 16-ին խախտել է ադրբեջանական կողմը:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը բացառում է, որ Ադրբեջանի հետ այդ հարցում կարող էին պայմանավորվածություններ լինել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նշում է՝ մինչև զինվորներին և սպայական կազմին պատասխանատվության ենթարկելը պետք է ռազմաքաղաքական ղեկավարության թերացումներն առանձնացնել, որոնցից բխում են նաև զինծառայողների թերացումները: Իրավապաշտպանը փոխանցում է զոհված զինծառայողների ծնողների ահազանգերը, թե ինչպես է ռազմական ղեկավարությունը որոշ զինվորների արնաքամ թողել մարտի դաշտում:

Ուշագրավ է, որ 44-օրա պատերազմից մեկ տարի անց քաղաքական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել պարտության և կորուստների համար: Այս պահին կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն նա, ըստ իրավապահների, անցնում է ժամկետանց զինամթերքի ձեռքբերման գործով:

Բացի Ջերմուկի զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ.Գ.-ի կալանավորումը՝ իրավապահները շուրջ մեկ տարի առաջ հայտարարեցին մեկ այլ հրամանատարի կալանավորելու մասին: ՔԿ-ն հայտնել էր, որ գումարտակի հրամանատար Ջ.Մ.-ն, որի կոչումը չի նշվում, 2020թ. դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, ինչի հետևանքով Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ: Ինը զինծառայող զոհվել էր, երկուսը՝ գերեվարվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան