Թուրքմենական գազի տարանցման բանակցությունները մեծ հեռանկար չեն խոստանում, մենք ավելի լուրջ էներգետիկ խնդիր ունենք․ փորձագետը՝ Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան պայմանագրի մասին

Լուրեր

11.02.2026 | 17:00
Երևանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:58
Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կակտիվացվի Youtube-ի մոնետիզացիան․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:52
Անապայի տեխնիկական քոլեջում ուսանողը կրակ է բացել. մեկ մարդ զոհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:46
«Ես չգիտեմ՝ ձեր ասածի պղտոր ջրերում որտեղ լողանամ»․ Հակոբ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:38
Թուրքիայի արդարադատության նախարար է նշանակվել Ստամբուլի դատախազը, որը գլխավորում է ընդդիմության դեմ հետաքննությունները
11.02.2026 | 16:32
Ինձ վիրավորել եք ձեր արտահայտություններով․ պատգամավորը՝ Հակոբ Մովսեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:30
Փաշինյանն ու կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին․ՈՒՂԻՂ
11.02.2026 | 16:25
Վենսի՝ Հայաստան այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանություն
11.02.2026 | 16:20
Ես հակադաշնակցական չեմ, Դաշնակցությանը չեմ ատում․ Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:12
Իրանը չի ձգտում ատոմային զենքի. Փեզեշքիանը հայտարարել է, որ չեն զիջի չափազանց պահանջներին
11.02.2026 | 16:04
Խոշոր Քարաթափում Մյասնիկյան պողոտայում. ինչ է կատարվում դեպքի վայրում. ՈւՂԻՂ
11.02.2026 | 16:03
Ավստրալացի սնոուբորդիստը պարանոցի կրկնակի կոտրվածք է ստացել Օլիմպիական խաղերի մարզման ժամանակ
11.02.2026 | 15:55
Դատարանը հիմք է ընդունել միայն մեղադրական ցուցմունքները. Դավիթ Համբարձումյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:51
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBank
11.02.2026 | 15:49
ԵՄ-ն հաստատել է Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը
Բոլորը

Թուրքմենական գազի տարանցման շուրջ վերջին 30 տարում անընդհատ բանակցություններ են տեղի ունենում, բայց իրականում դրանք մեծ հեռանկար չեն խոստանում։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով երեկվանից լրատվամիջոցերով տարածվող տեղեկությանը, թե  Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին։

«Միշտ եղել են քննարկումներ թուրքմենական գազը Պարսից ծոցով դեպի Ադրբեջան, Իրանով դեպի Թուրքիա, նաև՝ Հայաստան տանելու տանելու մասին։ Իրականում իրավիճակը հետևյալն է․ իհարկե, Թուրքմենստանը շահագրգռված է իր գազը վաճառելու հարցում, բայց այդ դեպքում նա պետք է ունենա սպառման մասին պայմանագիր։ Եթե հիմա մենք խոսում ենք Ադրբեջանին վաճառելու մասին, ապա պիտի պատասխանենք հարցին, թե Ադրբեջանն այն ինչ է անելու՝ դեպի Եվրոպա՞ է արտահանելու։ Եվրոպան Թուրքմենստանի հետ գազի սպառման պայմանագիր չունի, բացի այդ՝ Ադրբեջանն ինքը իր գազը դեռ չի վաճառել Եվրոպային, ինչո՞ւ պետք է թուրքմենականը վաճառի»,- ասաց նա։

Նշենք, որ թուրքենական գազի՝ Իրանով Ադրբեջան հասցնելու պայմանագրի մասին իրանական պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին՝ նշելով, որ գազի ծավալնելն անցնելու են տարեկան մինչև 2 մլրդ խորանարդ  մետրը։

Արմեն Մանվելյանը չի հավատում այդ պայմանագրերի հեռանկարին, կարծում է, որ նման քայլերն առավել շատ փիարի համար են արվում։

«Սա առավել շատ քաղաքական քայլ է, քան իրական ինչ-որ գործողություն։ Չեմ կարծում, որ թուրքմենական գազը տեսանելի ապագայում Եվրոպա հասնի, եվրոպական շուկան գերհագեցած է։ Ադրբեջանի գազն էլ ներքին սպառման համար բավարար է»,- ասաց նա։

Փորձագետը նաև մատնանշեց, որ ժամանակին էլ թուրքմենական գազի տարանցման պայմանագիր էր կնքվել Թուրքմենստան-Իրան-Թուրքիա ձևաչափով․ այս դեպքում գազը Թուրքիայով պետք է դուրս գար Եվրոպա։

«Բայց մինչև հիմա ոչ մի գրամ թուրքմենական գազ չի գնացել Եվրոպա։ Դրա համար այդ պայմանագրերին ես չեմ հավատում, չեմ կարծում, որ դրանք իրական գործի կվերածվեն»,- ասաց Մանվելյանը։

Հայաստանը մեկ տարի առաջ բանակցում էր Թուրքմենստանի և Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ, դրանից առաջ էլ՝ 2017 թվականին, խոսք էր գնում, որ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ է վարում Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ՝ թուրքմենական գազը Հայաստան ներկրելու մասին, ընդ որում, ըստ լրատվամիջոցների, նախնական փուլում՝ այլ երկրներ արտահանելու նպատակով։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ հիմա Հայաստանի էներգետիկ քաղաքականության մասին խոսելու իմաստ չկա։

«Էներգետիկ քաղականությունը ձախողված է։ Իրանի հետ պետք է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը կառուցեինք, գործընթացը սկսվել էր, բայց հիմա սառեցված է։ Վրաստանի հետ էլ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ պետք է կառուցվեր, պայմանագիրը կա, բայց այդ ուղղությամբ ոչ մի քայլ արված չէ։ Նման հարցերը մեզ համար ավելի կարևոր են, քան թուրքմենական գազի շուրջ կեղծ աղմուկը»,- ասաց նա։

Ըստ Արմեն Մանվելյանի՝ եթե անգամ թուրքմենական գազի շուրջ Ադրբեջանի և Իրանի միջև պայմանավորվածությունն իրականություն դառնա, մենք առանձնապես խնդիրներ չենք ունենա։

«Մենք մեր իսկական խնդիրներն ունենք․ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը տանուլ ենք տվել մեր տգիտության պատճառով, Հայաստան-Իրան գազամուղն աշխատում է իր հզորության ընդամենը 10 տոկոսով։ Նույն Արաքսի վրա մենք պետք է ՀԷԿ կառուցեինք, բայց տապալեցինք հայկական կողմի պատճառով և այլն։ Հայաստանը կանգնած է փակուղու առջև։ Եթե նախկինում Հայաստանը կարող էր էլեկտրաէներգիա արտահանել, ապա հիմա մեր հնարավորությունները նվազեցվել են, հիմա մենք էլեկտրաէներգիա ներմուծող  պետություն ենք դարձել։ Հիմա էլ հարց է առաջանում՝ երբ Սյունիքի ճանապարհները տալիս ենք ադրբեջանցիներին, իրանական կողմը կցանկանա՞ այդ ճանապարհներին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցել։ Ես կասկածում եմ»,- եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան