ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախօրեին Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով անդամ պետությունների ու կառավարություններն ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը»։

Հայկական կողմի համար փաստաթուղթն էական է այնքանով, որ այստեղ առկա են դրույթներ, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։

Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Ուզբեկստանը։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։

Բացի այդ, կոչ է արվում կազմակերպության անդամ-երկրներին՝ ուսումնասիրել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Ուշագրավ է, որ Հայաստանի հետ տնտեսական (ԵՏՄ) և անվտանգային (ՀԱՊԿ) դաշինքում գտնվող ու պայմանագրային դաշնակից համարվող երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։ Այս երկրներին միացել է նաև մեր հարավային հարևան Իրանը։

Հավելենք, որ ավելի վաղ Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը նախագահների ու ԱԳՆ-ի մակարդակով արդեն շնորհավորել էին Ադրբեջանին, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» առթիվ։

 

Էմմա Չոբանյան