Գաղտնագրման հիմք հանդիսացող տեղեկությունների ցանկը մեծացվել է. խնդրահարույց փոփոխություններ՝ պետական գաղտնիքի մասին օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
Բոլորը

Այս տարվա սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի e-draft միասնական համակարգում քննարկման էր ներկայացրել պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնավորումը գործող օրենքի արդիականացման անհրաժեշտությունն էր։

Մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, առաջարկություններով հանդես եկան։ Դրանք չընդունվեցին, իսկ նախագիծը շրջանառությունից հանվեց, բայց՝ կարճ ժամանակով․ նախորդ ամսվա սկզբին կրկին ներկայացվեց գրեթե նույն բովանդակությամբ։ Հիմնադրամը կրկին փոփոխությունների առաջարկով հանդես եկավ, բայց դրանք նորից չընդունվեցին։

Նոր նախագծով ավելի խնդրահարույց կարգավորումներ են նախատեսվել՝ ասում է Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբանը, որը մասնակցել է նախագծի ուսումնասիրությանն ու առաջարկների մշակմանը։ Օրինակ, ծառայողական գաղտնիքին վերաբերող դրույթը, որ նախկինում էլ խնդրահարույց էր և հնարավորություն էր տալիս գաղտնագրել ազգային անվտանգությանը չառնչվող տեղեկությունը, նոր փոփոխությամբ լուծում չի ստանում։ Ավելին՝ գաղտնագրման հիմք հանդիսացող տեղեկությունների ցանկը մեծացվել է՝ ներառելով նաև քաղաքացիների իրավուքնների պաշտպանությունը։

Սահմանվում է նաև մեկ միասնական ժամկետ գաղտնագրման բոլոր աստիճանների համար՝ մինչև 30 տարի։ Գաղտնագրող մարմինը յուրաքանչյուր անգամ կարող է 5 տարով երկարացնել գաղտնագրման ժամկետը։ Ստացվում է, որ որևէ տեղեկություն կարող է անսահմանափակ ժամկետով գաղտնի պահվել։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը նախագծի հեղինակներին նաև առաջարկել է ընդլայնել այն տեղեկությունների ցանկը, որոնք չեն կարող գաղտնագրվել։ Այս առաջարկը մասնակիորեն է ընդունվել։

Նախագծի հեղինակները բառախաղերով փորձել են տպավորություն ստեղծել, որ նախագծում փոփոխություններ են արվել, բայց էական փոխություններ չկան՝ արձանագրում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետը։

Թե՛ գործող օրենքով, թե՛ նախատեսվող փոփոխությամբ սահմանվում է, որ պետական պաշտպանական պատվերների մասին բոլոր տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք՝ մեկ հարթության վրա դնելով իսկապես ազգային անվտանգությանը առնչվող, գաղտնիք պարունակող տեղեկություններն ու ամենահասարակ հարցերը, ասում է Հայկ Մարտիրոսյանը։

Հաճախ պետական գնումների կոռուպցիոն ռիսկերը հենց մանրուքներում են՝ ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Դրանք կանխարգելելու համար պետք է բարձրաձայնվեն։

Դեռ տարիներ առաջ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ներկայացրել էր առաջարկներ պետական գաղտնիքի մասին օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ, ինչը թույլ կտար, որ ազգային անվտանգության խնդիրը լուրջ իրավակարգավորումներ ստանա, միաժամանակ, չտուժի տեղեկատվության ազատությունը։

Հայաստանը դեռ 2017 թվականին Եվրամիության հետ նաև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ։

Քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն գերատեսչությանն ուղղված հարցմանը ստանում ենք մերժում՝ պետական, ծառայողական կամ նախաքննական գաղտնիքի հիմքով։ Միայն 2020 թվականին 35 մարմինների ուղարկված հարցումների մերժումների 39 տոկոսը հենց այդ հիմքով է եղել։ Առաջին տեղում՝ 52 տոկոսով, անձնական տվյալների պաշտպանության հիմքով մերժումներն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան