Քովիդ-19 համավարակի ժամանակ ընտանեկան բռնության ահազանգերն ավելացել են

Լուրեր

17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
Բոլորը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը խոչընդոտելու նպատակով Կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ին հայտարարել էր արտակարգ դրություն։ Արդյոք համավարակն ու հայտարարված արտակարգ դրությունն ազդե՞լ են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի աճին՝ թեմայով Factor TV-ն զրուցել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի հետ։

– Տիկին Գևորգյան, Հայաստանում Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից հետո, արդյոք աճե՞լ է ընտանեկան բռնության դեպքերի ցուցանիշը։ Ինչպիսի՞ վիճակագրություն ունենք ահազանգերի մասով։

– Արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի մարտ ամսին մեր թեժ գծին ստացել ենք 803 ահազանգ, որից 172-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը։ Նույն տարվա ապրիլին ստացել ենք 750 ահազանգ, որից՝ 250-ը ընտանեկան բռնության հետ կապված։ Արդեն մայիսին արձանագրել ենք 915 զանգ,  որից 256-ը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ։ Համեմատելով մարտ ամիսը  փետրվար ամսի հետ՝ գրանցվել է 30% աճ, և եթե համեմատում ենք ապրիլ ամիսը  մայիսի հետ՝ գրանցվել է ահազանգերի արդեն 40% աճ։ Տվյալները համեմատելով հստակ երևում է՝ Քովիդ-19 համավարակի ժամանակ ընտանեկան բռնության մասով զանգերն ավելացել են։ Կարծում եմ՝ նման տվյալները շատ տրամաբանական են։ Նախ՝ կարանտինային վիճակը, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն էին։ Տղամարդիկ պետք է մեկնեին արտագնա աշխատանքի, բայց համավարակի պատճառով չկարողացան։ Կամ հակառակը, արդեն մեկնել էին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետ են ուղարկվել։

– Նշեցիք, որոշ գործոններ, որոնք ազդել են համավարակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի աճին։ Կմանրամասնե՞ք պատճառները։

– Մենք պետք է հստակ սահմանում տանք ընտանեկան բռնություն հասկացությանը։ Ընտանեկան բռնության պատճառը՝ ուժն ու վերահսկողությունն են։ Այսինքն՝ ուժ գործադրող անձը ուժ և վերահսկողություն է կիրառում զոհի նկատմամբ։ Երբ խոսում ենք դեպքերի սրվելու և շատանալու մասին, մենք նաև պետք է խոսենք  պատճառներից, թե ինչու են շատանում դեպքերը։ Օրինակ՝ մարդկանց սոցիալական վիճակը։ Համավարակի ժամանակ շատերը զրկվեցին իրենց աշխատանքից և ամբողջ օրը ստիպված էին մնալ տանը։ Այս դեպքում վիճակը շատ ավելի լուրջ էր, քանի որ կինը 24 ժամ պետք է բռնարարի հետ մնար տանը։ Նշեմ, որ նախքան համավարակը, կինը ստիպված չէր ամբողջ օրը փակվել տանը։ Բացի այս, մենք շատ ահազանգեր ենք ստացել, երբ բռնարարների խումբը հավաքվել է, ալկոհոլ խմել։ Նույնիսկ ահազանգեր են եղել, երբ տան եղած ամբողջ գումարը կնոջ ձեռքից վերցրել և ծախսել են խմիչքի, ծխախոտի վրա։ Իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է առիթ լինել, որպեսզի մարդն իր էմոցիաներից դուրս գա և իրեն ազատ զգա։ Պետք է ընդգծեմ, որ հետպատերազմական և սոցիալական վատ վիճակը ընտանեկան բռնության սրման առիթ են հանդիսանում։ Հայ կանայք տնտեսապես կախում ունեն տղամարդկանցից, և սա է պատճառը, որ չեն կարողանում վերցնել երեխային և հեռանալ բռնարարից։ Լավագույն դեպքում թեկուզ գնալ հայրական տուն։ Սակայն, մենք գիտենք, որ հայ հասարակության մտածողության պատճառով հայրական տանն էլ, շատ դեպքերում, չեն ընդունում կանանց։

– Արդյոք ընտանեկան բռնության ցուցանիշը բարձրացել է ամբողջ աշխարհում։ Որո՞նք են դրա պատճառները։ Եվ արդյոք նո՞ւյն պատճառներն են, ինչ Հայաստանում։

– Պատճառները միանշանակ նույնն են և Հայաստանում, և ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի ցուցանիշներն ավելացել են և դրանց մասին արդեն հրապարակված վիճակագրական տվյալներ կան։ Կցանկանամ ընդգծել Ֆրանսիայի օրինակը և նրա որդեգրած ռազմավարությունը։ Արտակարգ դրության առաջին պահից սկսած դեղատներում, առևտրի կենտրոններում ծածկագրերի միջոցով կարող էին հասկանալ, արդյոք կինը ենթարկվում է բռնության։ Այդ երկրում բռնության ենթարկված կանանց տրամադրում էին հյուրանոցային սենյակներ, որպեսզի նրանք կարողանան մնալ մեկուսացված, և արդեն 14-օր հետո տեղափոխվել ապաստարաններ։ Ցավոք, Հայաստանում նմանատիպ որևէ մեխանիզմ չգործեց։ Պետությունն այս մասով ոչինչ չկազմակերպեց։ Մենք հույս ունեինք, որ բռնության ենթարկված կանանց գոնե թեստավորումն անվճար կլիներ, սակայն սխալվեցինք։

 – Համավարակի տարածվելուն պես Հայաստանում պետական կառույցները, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, արդյոք իրականացրե՞լ են կանխարգելիչ գործողություններ՝ կանխելու ընտանեկան բռնությունը։

– Ոչ։ Նույնիսկ ընտանեկան բռնության ոլորտին չէին էլ անդրադառնում։ Տևական ժամանակ մեր բարձրաձայնելուց հետո պետական մարմինները նոր անդրադարձան, որ այս ոլորտն ընդհանրապես բաց է մնացել։ Առողջապահության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համավարակի հետ կապված որևէ միջոցառում չձեռնարկեցին։ Ավելին, այն ծրագրերը, որոնց շրջանակում  նախատեսված էր, որ մարդիկ դրամական աջակցություն ստանան, հաշվի չառան այն փաստը, որ շատ կանայք կան, որոնց գործերը դեռ դատարանում են և այդ պատճառով չունեն ամուսնալուծության վկայական։ Սա պատճառ հանդիսացավ, և նրանք պետության կողմից դրամադրվող դրամական աջակցությունը չկարողացան ստանալ։

–  Ձեր կազմակերպության կողմից համավարակի տարածումից սկսած մինչ օրս ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար ի՞նչ ծրագրեր են իրականացվել և ի՞նչ արդյունքներ եք գրանցել։

– Հիմնականում տրամադրել ենք դրամական աջակցություն։ Կան կանայք, որոնք ամուսնալուծված կարգավիճակում են և ունեն սոցիալական աջակցության կարիք։ Նրանց օգնել ենք սննդի փաթեթներով։ Շատ խնդրային դեպքերի պարագայում փորձել ենք նաև օգնություն տրամադրել տան վարձի, կոմունալ վճարումների և սննդի համար։

– Արդյոք համավարակի տարածմանը զուգահեռ ընտանեկան բռնության բնույթը սիստեմատի՞կ է եղել։

– Ընտանեկան բռնությունը հենց ինքը սիստեմատիկ երևույթ է և ցավոք, աճում է ու նաև ավելի դաժանանում։ Սա ոչ միայն մենք ենք փաստում, այլև՝ տարբեր երկրների կազմակերպություններ։

–  Համավարակով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում Հայաստանի ո՞ր մարզերից եք ավելի հաճախ ահազանգեր ստացել։

– Ես միշտ մարզերն ու Երևանը չեմ տարանջատել։ Հիմնականում զանգեր հավասարաչափ բաշխվածությամբ ենք ստանում։ Կարող է պատահել 10 զանգ ավելի կամ պակաս, բայց դա վիճակագրություն չէ, որ մենք հրապարակենք։ Վայոց ձորի մարզից, օրինակ, տարիներ շարունակ մենք և ոստիկանությունը որևէ ահազանգ չենք ունեցել։ Երբ այնտեղ ՀԿ-ն սկսեց աշխատել, մարդկանց իրազեկվածությունը բարձրացավ, պարզ դարձավ, որ նրանք ուղղակի տեղյակ չէին, որ խնդիր ունեն և կարող են ստանալ լուծումներ։ Երևանում ապրող կանանց հնարավորություններն ավելի մեծ են մարզերում ապրող կանանց համեմատ։  Նրանք կարող են քիչ գումար ծախսելով գալ մեր կազմակերպություն։ Շատ դեպքերում, անգամ մարզերի տրանսպորտային միջոցները նորմալ չեն աշխատում կամ ընդհանրապես գոյություն չունեն, և սա էլ պատճառ կարող է հանդիսանալ, որ կինը չկարողանա բարձրաձայնել իր խնդրի մասին։ Համավարակի սրման ժամանակահատվածում ոչ մի տրանսպորտ չէր աշխատում և անգամ այս հարցով չզբաղվեց պետությունը։

 – Շատ հաճախ բռնության ենթարկված կանայք վախենում կամ չեն վստահում կազմակերպություններին, որպեսզի դիմեն և աջակցություն ստանան։ Այս ուղղությամբ ի՞նչ է արվում, որպեսզի վստահությունը մեծանա, կանայք չվախենան դիմել օգնության։

– Ամենաառաջնային քայլը գաղտնիության սկզբունքն է։ Երբ կանայք իմանում են, որ իրենց տրամադրած ինֆորմացիան գաղտնի է պահվում և հրապարակվելու է միայն այն մասը, որն իրենք են ցանկանում, նրանք սկսում են վստահել մեզ։ Երբ կինը ոտք է դնում աջակցման կենտրոն, մենք առաջին քայլով տեղեկացնում ենք նրան, որ տրամադրած ինֆորմացիան ոչ ոք չի իմանալու։ Որովհետև մինչև չստեղծվի գաղտնիության և վստահության միջավայր, կանայք իրենց լավ չեն զգա  ու չեն բարձրաձայնի խնդիրները:

– Քովիդ 19 համավարակի տարածմանը զուգահեռ իրազեկման ի՞նչ ծրագրեր են իրականացվել, թե կառավարության, թե ՀԿ սեկտորի կողմից ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով։ Արդյոք ստեղծվե՞լ են թեժ գծեր։

Կառավարությունը հիմնականում ֆինանսական աջակցություն է տրամադրել։ Իսկ մեր ՀԿ-ն իրազեկման աշխատանքներ է իրականացրել և մարզերում, և Երևանում։ Այս ամենին մենք շատ դժվարությամբ հասանք, քանի որ պետությունն այս անգամ մեզ էլի մենակ թողեց և ասաց՝ պետք է տնտեսվարողների հետ խոսենք, որպեսզի թույլտվություններ ստանանք թեժ գծի հեռախոսահամարներն իրենց դեղատների, խանութների վրա փակցնելու համար։

– Արդյոք համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունում հարուցվե՞լ են ընտանեկան բռնության դեպքերով գործեր։

– Ոստիկանության հետ մենք այս հարցով խոսել ենք և համեմատական անցկացրել անցած տարիների հետ։ Արդյունքում թվերն ու վիճակագրությունը նույնն են:

– Արդյոք լոքդաունի ժամանակ ընտանեկան բռնության հետևանքով ամուսնալուծության ցուցանիշներն ավելացե՞լ են։

–  Իրականում Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունների թիվը շատ քիչ է գրանցված։ Հիմնականում սա դիտավորյալ են անում, որպեսզի հետագայում կանայք գույքի հետ կապված խնդիրներ չառաջացնեն։ Օրինակ՝ հիմա մեզ մոտ քրեական գործերն ավելի շատ են, քան՝ ամուսնալուծությունները։ Սա մեծ խնդիր է, որը կապված է կանանց իրավագիտակցության պակասի հետ։

– Համավարակին զուգահեռ արձանագրե՞լ եք դեպքեր, երբ ձեր կազմակերպություն հոգեբանական աջակցության համար դիմել է և բռնության զոհը, և բռնարարը։

– Չէ , այս պահին նման դեպք չեմ հիշում։

– Հիմա, մեր երկրում Քովիդ – 19-ի դեպքերի աճ է նկատվում։ Եթե  կառավարության կողմից որոշվի կրկին անցնել սահմանափակումների կամ արտակարգ դրության, ընտանեկան բռնության կանխարգելման ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ կիրառել բռնության նոր դեպքեր չունենալու համար։

– Հայաստանում բռնության դեպքեր լինելու են, քանի որ բռնությանը վերաբերող օրենքը նոր է ընդունվել։ Մեզ դիմած կանայք բռնության են ենթարկվել մոտ տասը, հինգ և նույնիսկ քսան տարի։ Այս ընթացքում պետք է քրեական գործերը շարունակական բնույթ կրեն, այսինքն՝ միշտ լինեն ընթացքի մեջ և ստանան վերջնական լուծումներ, անգամ այս համավարակի պայմաններում։ Պետք է գոնե բռնության ենթարկված կանանց թեստավորումն անվճար իրականացվի, որպեսզի նրանց միանգամից, առանց ժամանակ կորցնելու, տեղափոխենք ապաստարաններ։

 

Հարցազրույցը՝ Անուշ Սարգսյանի