ՌԴ-ն ու Թուրքիան պայմանավորվել են չբացահայտել S-400-ների համատեղ արտադրության մանրամասները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են S-400 զենիթահրթիռային համակարգերի մասերի համատեղ արտադրության վերաբերյալ որևէ հայտարարություն չանել։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է S-400-ների մասերի համատեղ արտադրությանը, ապա երկու կողմերը՝ Թուրքիան ու Ռուսաստանը, պայմանավորվել են որևէ մանրամասներ չբացահայտել»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ այդ թեման «զգայուն է ՌԴ-ի ու Թուրքիայի համար»։

Սեպտեմբերին էլ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, կողմերը քննարկել էին ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավոր շարունակման, ինչպես նաև Թուրքիայի տարածքում S-400-ների որոշ բաղադրիչներ արտադրելու հնարավորության հարցերը։

Հավելենք, որ ռուսական այս համալիրների գնման պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Էմմա Չոբանյան