Ի՞նչ է նշանակում՝ չկրակելու հրաման է եղել․ էդպես չի կարող լինել․ գերիների հարցը պետք է քննվի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ի՞նչ տրամաբանությամբ է փոխվել պաշտպանության նախարարը։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե նախկին նախարար Արշակ Կարապետյանն ի՞ր նախաձեռնությամբ է ազատման դիմում գրել, թե՞ դա եղել է վարչապետի որոշումը։

«Այս նշանակումն ունե՞ր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական բաղադրիչ։ Ձեր թիմակիցներից մեկը երեկ ասում էր, որ, ի տարաբերություն Արշակ Կարապետյանի, Սուրեն Պապիկյանը ՌԴ գեներալիտետից կախում չունի»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաև, թե ո՞վ տվեց չկրակելու հրաման, քանի որ տարածված տեսանյութերից ակնհայտ է, որ մարտական մեկ դիրքի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրառնալով պաշտպանության նախարարի փոփոխությանը՝ նշեց, որ նախարարի պաշտոնը հայեցողական է և դրանով շատ բան է ասվում: «Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն։ Հայեցողական բառն ամբողջական պատկերացում է տալիս։ Այսինքն նախարար նշանակվում է տվյալ դեպքում վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց,որ կարևոր է համարում, որ և՛ ԱԳ նախարարի, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում քաղաքական թիմի ներկայացուցիչներ են։

Անդրադառնալով կրակել- չկրակելու հրամանին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատգամավորը երկու տարբեր դրվագներ խառնում է և փորձում եք ստեղծել մեկ դրվագ. «Ի բնե հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի պետական դավաճանություն»:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած գերեվարման դեպքերի վերաբերյալ հարցին, վարչապետը նշեց. «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով քննենք:

ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, պետք է քննվեն դեպքերը։ Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Յուրաքանչյուր դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ։ Ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր, անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում: