Ստորագրվել է ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ․ տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։

Մասնավորապես՝

  • ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։
  • Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ  կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:

Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները,  կոմերցիոն  հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:

«Այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավիացիոն շուկային աստիճանական ինտեգրման միջոցով: Դա մեր հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանն։

Միասնական ավիացիոն գոտին (ՄԱԳ/CAA) ենթադրում է ապահովել ԵՄ-ի և նրա հարևանների միջև ավիացիոն շուկայի աստիճանական ազատականացումը, այդ թվում՝ կարգավորող կոնվերգենցիան ԵՄ ավիացիոն կանոնների աստիճանական ներդրման միջոցով: Արդյունքում՝ կստեղծվեն  նոր հնարավորություններ օպերատորների համար՝ ընձեռելով ավելի լայն ընտրություն սպառողներին։ Շուկայի աստիճանական ազատականացումը և կարգավորող մարմինների մերձեցումը տեղի են ունենում զուգահեռ՝ ապահովելու արդար մրցակցությունը և ընդհանուր անվտանգության, անվտանգային, բնապահպանական և այլ բարձր ստանդարտների ներդրումը:

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին, այնպիսի ոլորտներում ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

Նախապատմություն

Նմանատիպ համապարփակ օդային փոխադրումների համաձայնագրեր են ստորագրվել այլ հարևան երկրների, մասնավորապես՝ Արևմտյան Բալկանների, Մարոկկոյի, Վրաստանի, Հորդանանի, Մոլդովայի, Իսրայելի և վերջերս Ուկրաինայի հետ։ Թունիսի հետ բանակցություններ են վարվել նաև հարևանության ավիացիոն համաձայնագրի շուրջ, որը նախատեսվում է ստորագրել մոտ ապագայում։