Կրեմլն արձագանքեց․ նոր պատերազմն ինչպե՞ս կանխել․ զրույց Հայկ Սուքիասյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 12 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ

–Վերջին տեղեկությունը եկավ Կրեմլից. Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ հայտարարությունների կատարումն է։ Նա հայտարարում է, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի պատրաստակամությունը և համաձայնությունը։ Եթե վերջին ամիսների ինֆորմացիան էլ գումարենք այս հայտարարությանը, ապա կհիշենք, որ ռուսական կողմն արդեն իսկ որպես հաստատուն փաստ էր ներկայացրել նոյեմբերի 9-ին կամ դրա շրջակայքում Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպումը,  սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմի համար կարևոր է այդ հանդիպումից սպասվող արդյունքը, օրակարգը, ինչպես նաև այդ հանդիպման սիմվոլիկան։ Հիմա ի՞նչ է սա նշանակում:

–Նախ՝ դա հերթական տափակ հայտարարությունն է նոյեմբերի 9-ի կետերը կատարելու վերաբերյալ, և այդպիսի մի տափակ հայտարարություն էլ մենք կարող ենք անել՝ դո՛ւք էլ կատարեք ձեր պարտավորությունները: Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը գերազանցիկի նման կատարում է իր պարտականությունները, Ռուսաստանը թող հայտարարի, թե ինքը ինչու է կիսատ-պռատ կատարում իր պարտականությունները, որովհետև իր ներկայությամբ գնդակահարում են քաղաքացիական անձանց, հետևապես իր խաղաղարարության գործընթացը պետք է մեկնաբանի՝ արդյո՞ք խաղաղարարության միջազգային շրջանակներին համապատասխանում է, թե՞ ոչ: Իր պարտականությունները չի կատարում նաև Ադրբեջանը կամ կատարում է կիսատ-պռատ։ Բայց կա երկրորդ հարցը՝ ի՞նչ կապ ունի այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու հետ։

-Ասում են՝ իրավիճակը կկայունանա, ադրբեջանցիները չեն ներխուժի, եթե եռակողմ հանդիպումը տեղի ունենա:

-Եռակողմ հայտարարությունները մեծապես վերաբերում են Արցախին և պատերազմի դադարեցմանը, կա մեկ-երկու դրույթ, որ վերաբերում է ընդհանրապես տարածաշրջանի ապաշրջափակմանը, բայց իրենք պետք է հասկանան, որ դա շատ երկար գործընթաց է, և իրենք դա շատ լավ են հասկանում, Հայաստանը իր պարտավորությունները կատարել է և կատարում է: Հետևապես, դա հերթական տափակ հայտարարությունն է, բայց նաև հերթական ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը խուսափում է կատարել իր վրա դրված դաշնակցի պարտականությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան