Ղարաբաղում շփման գծում կողմերի միջև լարվածությունը շարունակվում է․ Ստանիսլավ Զաս

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ նիստին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղարաբաղում շփման գծում հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածությունը շարունակվում է՝ չնայած ձեռնարկված քայլերին, ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում։

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն, չնայած ձեռնարկված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի միջև շփման գծում լարվածությունը դեռևս շարունակվում է։ Պարբերաբար բախումներ են տեղի  ունենում։ Ցավոք, լինում են նաև զոհեր, ինչպես եղավ այս շաբաթ»,- ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև կարծում է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում»,- ասել է նա ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

Տաթև Ֆռանգյան