Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել ու սպառնացել է Հայաստանին
Քաղաքականություն
17.11.2021 | 13:45Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական հայտարարությամբ է հանդես եկել ու սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Խստորեն դատապարտում ենք հայկական կողմի ռազմական սադրանքների շարունակումը ռևանշիզմի հիմքի վրա։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում իրավիճակի սրման ու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացմանը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին ու ռազմական սադրանքներին կշարունակվի համարժեք պատասխան տրվել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանը, ըստ էության, փաստում է, որ նոր սադրանքներ է նախապատրաստում Հայաստանի դեմ։
Էմմա Չոբանյան