Աֆղանստանում իրադարձությունները կարող են աղետալի սցենարով զարգանալ․ Պատրյուշև

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Աֆղանստանում իրադարձությունները կարող են աղետալի սցենարով զարգանալ, եթե Քաբուլի նոր իշխանությունները չկարողանան կարգավորել իրավիճակը, և միջազգային հանրությունը չկարողանա աջակցություն ցուցաբերել աֆղան ժողովրդին, գրում է Իզվեստիան։

«Այսօր Աֆղանստանում աննախադեպ բարդ իրավիճակ է ստեղծվում՝ թե՛ ռազմաքաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական առումներով։ Եթե Քաբուլի նոր իշխանությունները չկարողանան կարգավորել իրավիճակը, իսկ միջազգային հանրությունը չկարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել աֆղան ժողովրդին, ապա իրադարձությունները կարող են զարգանալ աղետալի սցենարով` ներառյալ քաղաքացիական պատերազմի նոր փուլը, բնակչության ընդհանուր աղքատացումը և սովը»,- ասել է նա Մոսկվայում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյան նիստին։

Պատրուշևը պարզաբանել է, որ դժվար է կանխատեսել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի, ԱՊՀ երկրների և ամբողջ աշխարհի համար, սակայն վստահեցրել է, որ դրանք չափազանց բացասական կլինեն։

Հավելենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Տաթև Ֆռանգյան