Ինչի՞ նախորդ 30 տարում մեկդ մի ճանապարհ չի սարքել․ բոլորը մեծ-մեծ խոսում են․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
Բոլորը

«Ասում են՝ այսինչ գյուղը ճանապարհ չունի: Այո՛, չունի, ու դա շատ վատ է, որ չունի, և հիմա մենք կառուցում ենք: Բայց նախորդ 30 տարում այդ ճանապարհի մասին հիշող եղե՞լ է»,- այս մասին այսօր ԱԺ նիստում 2022թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Ինչո՞ւ նախորդ 30 տարում մեկը մի ճանապարհ չի սարքել, հիմա տարին 500-700կմ ճանապարհ ենք սարքում, բայց եթե դուք տարին 50կմ էլ սարքեիք, մեզնից 10 անգամ քիչ, այս խնդիրները լուծված կլինեին: Բոլորը մեծ-մեծ խոսում են, թե ինչու էսինչ գյուղի ճանապարհը կառուցված չէ: Շատ կներեք, մեկ տարում հնարավոր չէ կառուցել 900 գյուղի ճանապարհ, մեկ տարում հնարավոր է սարքել 50-100 գյուղի ճանապարհ, բայց դուք մեկ տարում 1 գյուղի ճանապարհ էլ չեք սարքել ձեր կառավարման ժամանակ»,- նշեց Պապոյանը՝ անդրադառնալով սահմանամերձ գյուղերի ճանապարհների վերաբերյալ  ընդդիմադիրների քննադատություններին:

Մանրամասները՝ տեսանյութում: