Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել․ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ

Լուրեր

14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե, իբրև, Բաքվում համոզված են, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա և պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել։

«Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում նաև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը կապահովի կայուն խաղաղություն, զարգացում ու առաջընթաց»,- ասել է նա։ Ադրբեջանը սրա հետ մեկտեղ սահմանին տիրող իրավիճակն անվանել է «Հայաստանի վտանգավոր ռևանշիստական գաղափար»։

«Ադրբեջանը համոզված է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- հայտարարել է Յաշար Ալիևը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի Մշտական ներկայացուցչի խոսքով՝ նման կարգավորման նպատակը Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումն ու խաղաղ գոյակցությունն է։

Տաթև Ֆռանգյան