Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանային զարգացումները
Քաղաքականություն
17.11.2021 | 12:18Նոյեմբերի 16-ին Թուրքիայի ապաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան սահմանային զարգացումները։
Աքարը վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։