Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի շինարարության ընթացքում ռուս և թուրք աշխատակիցներ են մահացել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի շինարարության ընթացքում երեք աշխատակից է մահացել։ Այս մասին գրում է Duvar-ը՝ վկայակոչելով Cumhuriyet պարբերականը։

Ըստ աշխատակիցներից մեկի, որն անանունության պայմանով խոսել է պարբերականի հետ, աշխատողները, որոնցից մեկը ռուս է, մահացել են վերջին 10 օրվա ընթացքում։

Նրանցից մեկը 30-ամյա Էմրահ Բալլըն է, որը, ենթադրվում է, հոսքահարվել է նոյեմբերի 10-ին։ Մյուս աշխատողները փորձել են փրկել Բալլըին, սակայն տեղում մահացել են։

«Նա պետք է ջրի բաքը մտներ անվտանգության փորձագետի ու անձնակազմի ղեկավարի հետ»,- ասել է բանվորը թուրքական պարբերականին։

Երկրորդ աշխատակիցը, ըստ նույն աղբյուրի, մահացել է նոյեմբերի 11-ին բարձր վայրից ընկնելու հետևանքով։ Ռուս բանվորը ևս մահացել է բարձր վայրից ընկնելուց, երբ ուժեղ քամու հետևանքով տախտակը ոտքի տակից սահել է։

Ըստ աղբյուրի՝ շինարարության պատասխանատուները չեն արժևորում աշխատողների կյանքը, բացի այդ՝ չեն ցանկանում, որպեսզի մյուս աշխատակիցները լսեն մահերի մասին և փորձում են թաքցնել իրենց անփութությունը։

Նշենք, որ «Աքքույու» ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել է 2010 թվականի մայիսին։ Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է 2023 թվականին, երբ Թուրքիան կտոնի հանրապետության 100-ամյակը։ Մյուս երեք էներգաբլոկները շահագործվելու են մինչև 2026-ի ավարտը։

Էմմա Չոբանյան