Արցախի ԱԺ-ում տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նիստ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱՀ ԱԺ-ում հրավիրվել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է Սեյրան Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օրակարգում ««Զենքի մասին » օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » և ««Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարց էր։

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳ նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանը։ Օրենսդրական փոփոխությամբ հիմնականում առաջարկվում է՝ որսորդների հասարակական կազմակերպության անդամ քաղաքացու փոխարեն սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազեն ու որսորդական օդաճնշիչ զենք ձեռք բերելու իրավունք վերապահել որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող քաղաքացուն։

Մեկ այլ փոփոխությամբ էլ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի ոչ միայն պետական ռազմականացված կազմակերպությունում ծառայող, այլև նշված կազմակերպություններում երբևէ ծառայած քաղաքացուն։

Առաջարկվող փոփոխությամբ՝ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող՝ սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունենալու ժամկետը կկրճատվի 2 տարով՝ 5 տարին դարձնելով 3 տարի։

Օրինափաթեթի ընդունմամբ կսահմանափակվի զենքի գործադրմամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածությունը մարված (հանված) կամ որսորդության, զենքի արտադրության, առևտրի, վաճառքի, ձեռք բերելու, փոխանցելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հաշվառելու, պահպանելու, կրելու, փոխադրելու, տեղափոխելու և օգտագործելու կանոնների հետ կապված վարչական իրավախախտումներ կատարած քաղաքացու զենք ձեռք բերելու իրավունքը, կհստակեցվի Արցախի Հանրապետության Նախագահի կողմից Արցախի Հանրապետությունում զենքով պարգևատրելու դեպքերը։

Քրեական օրենսգրքի «Դատվածություն» վերնագրով հոդվածում առաջարկվում է սահմանափակում նախատեսել քաղաքացիական զենք ձեռք բերելու համար: Ոստիկանապետը նախագծերում նոր փոփոխություն է առաջարկել, որով զենքի լիցենզավորման և թույլտվության ժամկետը կսահմանվի 10 տարին՝ 5 տարվա ժամկետի փոխարեն։

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում օրինապահ քաղաքացիների համար կապահովվի զենք ձեռք բերելու մատչելիություն, իսկ կարգազանց քաղաքացիների համար կնախատեսվեն լրացուցիչ սահմանափակումներ:

Ոստիկանության պետը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին։

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օրենքների նախագծերի փաթեթին, և այն կներկայացվի արտահերթ նիստի քննարկմանը։