Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանին և Վրաստանին սպառնացող աղետների նմանությունը՝ առանձնակի կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում համապատասխան կառույցների միջև սերտ համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1997 թվականին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով:

Իրակլի Կվանճախաձեն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին՝ 2017թ. օգոստոսին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներում վրացի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար, հույս հայտնել, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունների միջև կազմված համագործակցության ընդլայնման նախագիծը կյանքի կկոչվի 2022-2023թթ.-ին: