Արմեն Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: