Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցե՞լ է․ պաշտոնական աղբյուրները լռում են

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Անվտանգության խորհրդի անդամները հավաքվել են կառավարությունում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Ըստ կայքի՝ նիստ է նախատեսվում անցկացնել նաև այսօր կեսօրին։

Քանի որ օրեր առաջ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Մանե Գևորգյանին մինչ այս պահը փոխարինող չկա, Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԽ քարտուղարի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ստացվում է, սահմանային  լարվածության պայմաններում այս կարևորագույն մարմնի նիստը կամ գաղտնի է կայանում, կամ պաշտոնական որևէ ինֆորմացիա  չի հաղորդվում։ Վարչապետի և ԱԽ քարտուղարի պաշտոնական կայքէջերը ևս լռում են։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ կեսգիշերին՝ ժամը 00։00-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի հսկողության կետեր։

Ավելի վաղ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն, հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվելու այդ տարածքում։ Ժամը 19։00-ի դրությամբ՝ ՊՆ-ն հայտնեց, որ կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ 

 

Ռոզա Վարդանյան