Որքան մարդ մասնակցեց այսօրվա ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը. ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալները

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները։

Ըստ այդմ՝ Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների 63.48 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 12 384-ը կամ 37.43 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից քվեարկել է 5107-ը, կամ 38.30 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում 679 ընտրողից մասնակցել է 196-ը, կամ 28.87 տոկոսը:

Իսկ Արզնի համայնքում 2052 ընտրողից 521-ը կամ 25.39 տոկոսը:

Բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 38 295 քաղաքացի կամ ընտրողների 47.40 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ էին Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։

Այս պահին ընտրատեղամասերում շարունակվում է քվեաթերթիկների հաշվարկը։

ՏԻՄ ընտրություններ կկայանան նաև դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։

Մերի Մարտիրոսյան