Ընտրատեղամասերը փակվեցին․ մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Այսօր՝ ժամը 20.00-ին, փակվեցին ՏԻՄ ընտրությունների առթիվ հանրապետությունում բացված բոլոր 99 ընտրատեղամասերը։ Քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը և մինչև օրվա ավարտ պարզ կդառնան ընտրությունների նախնական արդյունքները։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։

Այս 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանը հատկացրել էր 25 մլն 249 հազար դրամ։

Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։

Իստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ հետևյալն էին. բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 31 010 քաղաքացի կամ ընտրողների 38.38 տոկոսը: Վերջնական տվյալը պարզ կլինի քիչ անց։

Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։

Մերի Մարտիրոսյան