Արման Խոջոյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Նոյեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որն անցկացվել է Կապան համայնքի Շիկահող բնակավայրում. տեղեկացնում են գերատեսչությունից:

Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնի լաբորատոր սարքավորումները և գույքը ձեռք են բերվել միջազգային ծրագրով, իսկ տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։

Այս կենտրոնը, որի ստեղծման համար կատարվել է շուրջ 55 մլն դրամի ներդրում, կդառնա Կապանի գյուղական բնակավայրերում կառուցվող կարևորագույն զարգացման կենտրոններից մեկը:

Այցի շրջանակում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Շիկահողում Կարի արտադրամասի բացմանը։ Այստեղ կատարվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, մշտական աշխատանքով ապահովվել է 14 կին։

Միջոցառման ընթացքում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Շիկահողի կարի արտադրամասի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պատվերների մի մասը կկատարի այս կարի արտադրամասը։

Արտադրամասը իր կարողությունների սահմանում կկատարի նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» պատվերների մի մասը։