Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետից ցուցում է եղել զորքերը բերել բարձր աստիճանի, բայց հարց կա՝ ի՞նչ աստիճանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է պաշտպանության նախարարությունը տեղեկացել, որ պատերազմ է սպասվում, և արդյո՞ք դրանից հետո անհրաժեշտ քայլեր են իրականացվել՝ զորքին համապատասխան վիճակի բերելու համար, նշեց. «Օգոստոսից սկսած՝ անհանգստություն ունեինք պատերազմ սկսվելու կապակցությամբ: Անձամբ ի պաշտոնե չեմ մասնակցել, բայց գիտեմ, որ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը բազմիցս եղել են խորհրդակցություններում, քննարկումներում և պատերազմի հավանականության մասին խոսել են:

Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետից ցուցում է եղել զորքերը բերել բարձր աստիճանի, բայց հարց կա՝ ի՞նչ աստիճանի: Ես՝ ինքս, այդ թուղթը չեմ տեսել: Սեպտեմբերի 26-27-ի գիշերը ես եղել եմ զորքերում, տեսել եմ, որ զորքերը բերված են ինչ-որ աստիճանի, բայց այդ աստիճանը լիովին համապատասխանել է իրավիճակին, թե ոչ, դա քննությունը պետք է պարզի:

Հարցեր կան, ըստ իս, զորքերը, մանավանդ պաշտպանության բանակի հատվածում, պետք է անցնեին լիարժեք պաշտպանության, բայց արդյո՞ք անցել են լիարժեք պաշտպանության, թե՞ ընդամենը ուժեղացվել են, սրանք հարցերեն, որոնց պատասխանները պետք է քննությունը պարզի: Բայց այն, որ գլխավոր շտաբի պետի ցուցում է եղել, դա փաստ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: