Ռուսական բիզնես պատվիրակություն կմեկնի Ադրբեջան․ դրա կազմում 32 ընկերությունների ղեկավարներ կլինեն

Լուրեր

19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
Բոլորը

Ռուսական ընկերությունների պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ՌԴ Առևտրային ներկայացուցչությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։

«Բաքվում ընթանում են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում աշխատող ռուսական ընկերությունների պատվիրակության՝ Ադրբեջան այցի նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառումը, որը կազմակերպվում է Ռուսական արտահանման կենտրոնի ու ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից, տեղի կունենա նոյեմբերի 17-18-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանից 32 ընկերությունների ղեկավարներ, որոնք հետաքրքրված են դուրս գալ Ադրբեջանի շուկա՝ տրանսպորտի, նախագծման, «Թվային քաղաքի» ձևաչափում բնակավայրերի կառուցման, էներգետիկայի և կայուն զարգացման, երկաթուղային ու ավտոմոբիլային տեխնիկայի մատակարարման, ժամանակակից թվային լուծումների ոլորտներում։

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի պոտենցիալ գործընկերների հետ։

Էմմա Չոբանյան