Բրիտանացի մի խումբ խորհրդարանականներ այցելել են գրավյալ հայկական Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
17.11.2026 | 13:50
Ռուբինյանը պայման առաջարկեց. կողմ ենք քվեարկում ձեր հայտարարությանը, դուք՝ Սահմանադրության նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:42
Գեղամ Մանուկյանն արձագանքեց Վահագն Ալեքսանյանի՝ Քոչարյանի և Հեյդար Ալիևի մտերմության մասին ռեպլիկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:37
Քոչարյանը միակն է ՀՀ-ում, որ Հեյդար Ալիևից երաշխավորագիր է ստացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրիտանիա-Ադրբեջան բարեկամական խմբի ղեկավար Բոբ Բլեքմենի գլխավորությամբ, այցելել է Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Բրիտանական պատվիրակության անդամները Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի ու Միլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի ուղեկցությամբ այցելել են հայկական քաղաքի տարբեր վայրեր։

Հավելենք, որ ավելի վաղ բրիտանացի խորհրդարանականները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կողմերը փաստել էին, որ «Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունները շատ լավ պատմություն ունեն և ներկայում հաջողությամբ զարգանում են»։ Հանդիպմանն ընդգծվել էր նաև «միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, տեղի էր ունեցել մտքերի փոխանակում հարաբերությունների հեռանկարների շուրջ»։

Էմմա Չոբանյան