Արմեն Գրիգորյանը գուցե ասի՞՝ Գորիսի ճանապարհով անցնելիս ում ենք վճարելու և ինչ արժույթով. Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք կառավարությունից արձագանք չունենք, ինչը նշանակում է՝ կառավարությունը խուսափեց պարզաբանումներ տալ ՀՀ սահմանի փոփոխության վերաբերյալ։ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու հարցի քննարկման համար հրավիրված ԱԺ հրատապ նիստում նշեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Ըստ էության տեղի է ունեցել սահմանագծում և սահմանազատում։ Փաստացի Հայաստանի սահմանները փոփոխվել են, մենք նոր ճանապարհ ենք կառուցել։ Ստացվում է՝ այս գործընթացների համար չունենք իրավական որևէ հիմնավորում»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

«Ի՞նչ քարտեզներով և ինչ հիմքով է հայտարարվել, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ տարածքն Ադրբեջանինն է։ Պատգամավորը նկատեց՝ եթե Հայաստանում կան ուժային կառույցներ, կա գլխավոր դատախազություն, որը սպասարկում է պետական շահը, ապա պետք է քրեաիրավական բնույթի գնահատական տա այս գործողություններին, քանի որ սրանք պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ակնհայտ ոտնձգություններ են»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսակետերի մոտ ՀՀ քաղաքացիները հնարավոր է վճարեն և կարողանան անցնել, Թագուհի Թովմասյանը նշեց՝ գուցե պարզաբանե՞ն, թե ինչ արտարժույթով ու որքան պետք է վճարեն, ինչքան է մաքսատուրքը. «Գուցե պարզաբանե՞ն, որ ՀՀ քաղաքացիները հասկանան, թե ինչքան են վճարելու իրենց տարածքով անցնելու համար»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենը զավեշտալի է։

Թագուհի Թովմասյանը նաև ընդգծեց, որ խաղաղության օրակարգը պատերազմի սպառնալիքի տակ չի ձևավորվում:

«Եթե խաղաղության օրակարգ ունեիք, ուրեմն պետք էր 2018-ին հայտարարել, որ իշխանության եք գալիս խաղաղության օրակարգով, և ասեիք, թե որն է խաղաղության գինը։ Այդ ժամանակ ժողովուրդը թող իր գնահատականը տար և ընտրությունը կատարեր՝ ուզու՞մ է խաղաղության համար վճարել այդ գինը, թե ոչ»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս իրավիճակում ուղղակի հայտարարել, թե մանդատ ունեն, որևէ մեկին իրավունք չի վերապահում միանձնյա որոշումներ կայացնել ՀՀ պետական սահմանների փոփոխության հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում: