Բայրամովը հայտարարել է, որ UNESCO-ի` Արցախ այցի հետ կապված մի շարք բարդ հարցեր համաձայնեցվել են

Լուրեր

25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բոլորը

Ադրբեջանն ու UNESCO-ն ակտիվ երկխոսություն են վարում՝ կազմակերպության տեխնիկական առաքելության այցն Արցախ կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը UNESCO-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության մասին քննարկումների ժամանակ ունեցած ելույթում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը ցանկանում է համագործակցել UNESCO-ի հետ հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում։ Հակամարտության ավարտից հետո Ադրբեջանն ու UNESCO-ն ակտիվ երկխոսություն են իրականացնում՝ «ազատագրված տարածքներ» տեխնիկական առաքելության կազմակերպման համար։ Կողմերը համաձայնության են հասել մի շարք բարդ տեխնիկական, իրավական ու քաղաքական հարցերում, որոնք կապահովեն առաքելության արդյունավետությունն ու անկախությունը»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ «Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասի գնահատումն առաջնահերթություն է կառավարության համար» և կրկին մեղադրել Հայաստանին։

«Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ընդունել անկախ տեխնիկական առաքելությունը։ Ցավոք, Հայաստանը փորձում է խանգարել ու քաղաքականացնել առաքելության այցը, որը խաթարում է դրա հաջող իրականացումը։ Հայաստանը չպետք է խառնվի այդ գործընթացին և պետք է վերջ դնի կազմակերպության օգտագործմանն իր քաղաքական նպատակների համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը՝ այլ անհիմն մեղադրանքներ ևս հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Հավելենք, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու UNESCO-ի առաքելության մուտքն Արցախի գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի ու կազմակերպության հասցեին։

Շուրջ մեկ տարի է՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են տարբեր պայմաններ առաջադրել կազմակերպությանը։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Իլհամ Ալիևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և այլք, սեփական ապակառուցական գործողությունները քողարկելու համար առաքելության այցը խաթարելու մեջ մեղադրում են Հայաստանին, սակայն կազմակերպությունն իր հերթին հասցեական հայտարարությամբ հերքել է այս ամենը։ Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի UNESCO-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է կազմակերպության առաքելության շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին, սակայն արդյունքում այն այդպես էլ չի կայանում։ Չի բացառվում, որ Բայրամովի այս հայտարարությունը ևս նմանների շարքից է։

Մասնավորապես, միայն մայիս–հունիս ամիսներին էր ադրբեջանական կողմից կազմակերպության Արցախ այցի շուրջ ավելի դրական տեղաշարժ նկատվում։ Ալիևը հայտարարել էր, թե UNESCO-ի հետ քննարկումներ են անցկացնում ու դրանք գտնվում են առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում, ինչից հետո՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան էր հաղորդել, որ Բաքուն և UNESCO-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Սակայն այս հայտարարություններից կարճ ժամանակ անց Բաքուն կրկին սկսեց ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով ապացուցել, որ ամեն կերպ փորձում է անհնարին դարձնել ու խոչընդոտել կազմակերպության առաքելության մուտքն Արցախ։

Էմմա Չոբանյան