Չավուշօղլուն հայտարարել է, որ թյուրքալեզու երկրները կամրապնդեն իրենց դիրքերը միջազգային ասպարեզում

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չավուշօղլուն հայտարարել է, որ թյուրքալեզու երկրները կամրապնդեն իրենց դիրքերը միջազգային ասպարեզումԹուրքիան հանդես է գալիս թյուքալեզու պետությունների համագործակցության ճանապարհին բոլոր խոչընդոտների վերացման օգտին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունների ԱԳ նախարարների 8-րդ նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն կրկին շնորհավորել է Ադրբեջանին՝ «Արցախյան պատերազմում հաղթանակի կապակցությամբ» և նշել, որ «Ադրբեջանի հաղթանակը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ճանապարհ է բացել»։

Թուրք պաշտոնյան թյուրքալեզու պետություններին համեմատել է մեկ ծառի ճյուղերի հետ։

«Չմոռանալով սեփական արմատների մասին ու զարգացնելով համագործակցությունը՝ մեր երկրները կամրապնդեն իրենց դիրքերը միջազգային ասպարեզում»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ համաշխարհային քաղաքականության մեջ աճում է ասիական տարածաշրջանի դերը։

Նա ասել է, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի օրակարգում կարևոր հարցեր կան։

«Առաջին հերթին քննարկվելու է Թուրքմենստանի դիտորդի կարգավիճակի հարցը։ Դա թույլ կտա կազմակերպությանն ընդգրկել բոլոր թյուրքալեզու պետությունները»,- ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, նախատեսվում է փոխել կազմակերպության անվանումը՝ դարձնելով Թյուրքական պետությունների կազմակերպություն։

«Մեզ պետք է միավորեն ոչ միայն պատմական ու մշակութային արմատները, այլև հետագա զարգացման տեսլականը»,- ասել է Չավուշօղլուն։

Ըստ նրա՝ թյուքալեզու պետությունները պետք է որոշեն գործընթացների զարգացումը, և ոչ թե արձագանքեն դրանց։ Եվ դա միայն այն դեպքում, եթե լինեն արագ որոշումներ կայացնելու մեխանիզմներ։

Նշենք, որ ԱԳ նախարարների հանդիպումը նախորդում է Թյուրքական խորհրդի ղեկավարների գագաթնաժողովին, որին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոևը և Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Առաջիկա գագաթնաժողովի մասնակիցների թվում են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։

Էմմա Չոբանյան