Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը․ դեմ է քվեարկել քրդական կուսակցությունը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Օրինագիծը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։ Այսպիսով, թուրք զինվորականների ծառայությունն Ադրբեջանում 2021 թվականի նոյեմբերի 17-ից երկարաձգվում է ևս մեկ տարով։

Օրինագծին աջակցել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» (IYI) և Ազգայնական շարժում կուսակցությունները, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ է քվեարկել։

«Թուրքիան, որը վճռական կերպով աջակցել է Ադրբեջանին գործընթացի հենց սկզբից, որ նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը՝ հիմնված միջազգային իրավունքի ու օրինական ինքնիշխան իրավունքների վրա, կարևոր նախաձեռնություններ է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցման ու վերականգնման համար»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Արցախի գրավյալ Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու առաջարկն ընդունվել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի խորհրդարանի լրագումար նիստում։ Խորհրդարանը թույլ էր տվել մեկ տարի ժամկետով զինվորականների ուղարկել Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության և փոխօգնության համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու համար՝ «հրադադարի ռեժիմի հաստատման խախտումների կանխման նպատակով, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ու Ռուսաստանի հետ հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի առաքելության իրականացման համար»։

Էմմա Չոբանյան