Սյունիքի` մեծ թվով բնակավայրերի մի մասի նկատմամբ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հայաստանն առաջիկայում սպասվող մեծ գործընթացներում՝ սկսած սահմանային դելմիտացիա-դեմարկացիա գործընթացից, վերջացրած Սյունիքի հետ կապված տարբեր հարցերով, միանգամից նեղացնում է իր բանակցային հնարավորությունները, ի սկզբանե Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն և իրավունք է տալիս՝ Սյունիքի հատվածում վարվել այնպես, ինչպես վարվել է պատերազմից հետո»,- այս մասին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը քաղաքական առումով այստեղ որևէ լուծում չի տալիս։ «Հասկանալի է, որ պետք է լինի ճանապարհ, որը պետք է ապահովի դեպի Կապան, Քաջարան, մյուս բնակավայրեր շարժերը, բայց իշխանության այդ բավական գեղեցիկ տեքստերն ու քարոզարշավը՝ ուղղված ասֆալտային քաղաքականությանը, անվտանգային սպառնալիքների, քաղաքական իմաստով որևէ խնդիր չեն լուծում ՀՀ քաղաքացիների համար։

Փաստացի Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը, որովհետև ենթակառուցվածքայի առումով այդ վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին։ Այդ բնակավայրերը, որոնք տեղակայված են այդ հատվածում, ոչ միայն կապի առումով խնդիր ունեն, այլ նաև անվտանգային առումով խոշոր խնդիրներ են պարունակում։ Եվ եթե նույնիսկ որևէ փուլում այդ հատվածում այլընտրանքային ճանապարհներ ստեղծվեն, անվտանգային առումով խնդիրները մշտպես ակտուալ են մնալու»,- ընդգծեց Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ մենք չպետք է անընդհատ լինենք հետապնդվողի դերում, տեսնենք, թե Ադրբեջանն ինչ ճնշումներ է բանեցնում, ինչ տարածքային կորուստներ է պոկում, ու մենք սկսենք հարմարվել ստեղծված իրավիճակին։ «Այսպես շարունակվելուց հետո մի քանի տարի հետո մենք միասին խոսելու ենք Երևանի հարակից հատվածներում կամ մատույցներում ստեղծված իրավիճակի կամ ադրբեջանական անցակետերի մասին»,- նշեց Աբրահամյանը։

«Ադրբեջանը տեղեկայվում է Հայաստանի հետ շփման գծին այն հատվածներում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն։ Եվ հետագայում ցանկացած գործընթացում՝ կլինի դելիմիտացիա, դեմարկացիա, թե Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող որևէ այլ գործընթաց, Ադրբեջանն ի սկզբանե իր համար ապահովում է Հայաստանի վրա ուժեղ ճնշումներ գործադրելու մեծ լծակներ։ Սա ենթադրում է, որ ցանկացած այլ իրավիճակում, նաև բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանը հանդես է գալու շատ ավելի ուժեղ դիրքերից։

Հայաստանն առաջիկայում սպասվող մեծ գործընթացներում՝ սկսած սահմանային դելմիտացիա-դեմարկացիա գործընթացից, վերջացրած Սյունիքի հետ կապված տարբեր հարցերով, միանգամից նեղացնում է իր բանակցային հնարավորությունները, ի սկզբանե Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն և իրավունք է տալիս՝ Սյունիքի հատվածում վարվել այնպես, ինչպես վարվել է պատերազմից հետո»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: