Բաքուն և Երևանը պետք է լինեն սահմանազատման ցանկացած ծրագրի առաջնային խաղացողները, սխալ կլինի հույսը դնել Ռուսաստանի վրա․ Փոլ Գոբլ

Լուրեր

28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
Բոլորը

Ռուսաստանն այս մեկ տարվա ընթացքում պարզապես շահարկել է հայկական վախերն ու ադրբեջանական հույսերը՝ իր խաղաղապահ ուժերը Ղարաբաղ մտցնելու և այնտեղ պահելու համար։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքին և ստեղծված իրավիճակին։

«Ռուսաստանը, միջազգային իրավունքի համաձայն, չէր կարող խաղաղապահ լինել, բայց ոչ ոք պատրաստ էլ չէր հակառակը պնդել։ Մոսկվան «հավասարակշռված» է միայն այն առումով, որ ցանկանում է, որպեսզի մի կողմը մյուսի դեմ խաղա․ այդպես նրա շահերն առաջ կմղվեն»,- ասաց նա։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների ու այն մասին՝ արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա, որ որևէ այլ խաղացող նույնպես ներգրավվի այդ գործընթացներում, Փոլ Գոբլը նշեց՝ Բաքուն և Երևանը պետք է լինեն սահմանազատման ցանկացած ծրագրի առաջնային խաղացողները։

«Նրանք կարող են օգտագործել արտաքին փորձագետների նույնպես, բայց սխալ կլինի հույսը դնել մեկ երկրի՝ Ռուսաստանի վրա, որը հստակ իր օրակարգն ունի»,- ընդգծեց նա։

Եռակողմ հայտարարության տարելիցին նվիրված Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Մոսկվան վճռական է՝ շարունակել ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

«Համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները 3+2 ձևաչափով»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով այս ձևաչափի վերականգնման հնարավորությանը և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը՝ ամերիկացի վերլուծաբանը նշում է՝ Մոսկվան ասում է, որ ցանկանում է աշխատել Մինսկի խմբի հետ, որպեսզի Փարիզն ու Վաշինգտոնը չառարկեն նրա դիրքորոշումներին։

«Բայց ես կասկած չունեմ, որ Կրեմլը մտադիր է մի կողմ թողնել երկու արևմտյան երկրներին և խթանել «3+3» ձևաչափի իրականացումը, որպեսզի ինքն այնտեղ գերիշխող լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանը, այն է՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ նորաստեղծ տրանսպորտային ուղիները կգործեն՝ ելնելով այն երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքից, որոնցով նրանք անցնում են, Փոլ Գոբլը նշեց․ «Մոսկվան շատ է խոսել Զանգեզուրի և միջանցքի մասին, բայց միշտ հղում է արել ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Սա հուշում է, որ ինքը չի ազդի խնդրի վրա, եթե Հայաստանը դիմադրի։ Բայց այդպես կլինի, քանի դեռ Ռուսաստանը չի վերահսկել ամբողջ տարածաշրջանը»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան