Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Շուշիում ադրբեջանական սադրանքին՝ փաստացի ընդունելով քաղաքացիական անձանց վրա հարձակումը

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան անդրադարձել է նախօրեին Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձանց վրա ադրբեջանական ուժերի հարձակման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, թե Հայաստանի ԱԳՆ-ն «քաղաքական, իրավաբանական ու բարոյական իրավունք չունի» որևէ հայտարարություն անելու՝ «կապված Ադրբեջանի տարածքի հետ»։

«Ինչ վերաբերում է նշյալ միջադեպին, ապա այն հայկական կողմի հերթական սադրանքն է։ Հայկական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ այս անձինք զբաղվել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ջրամատակարարման խողովակների վերանորոգմամբ։ Կցանկանայինք նշել, որ սովորաբար այս տարածքում որևէ աշխատանք իրականացնելուց առաջ այդ մասին հայտնում են ռուս խաղաղապահներին ու աշխատանքներն իրականացվում են նրանց ուղեկցությամբ։ Այս անգամ խաղաղապահներին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել և նրանք չեն մասնակցել աշխատանքներին։ Իհարկե, դա լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Աբդուլլաևան։

Փաստացի, Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական ուժերը հարձակվել են խաղաղ աշխատանքով զբաղվող քաղաքացիական անձանց վրա, իսկ Աբդուլլաևան փորձում է հերթական անգամ արդարացում գտնել Ադրբեջանի սադրանքների համար ու մեղադրել ռուս խաղաղապահներին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ հայերը չէին կարող խաղաղ աշխատանքներ իրականացնել այնտեղ, քանի որ Ադրբեջանի նախագահը գտնվում էր գրավյալ Շուշիում, և դա, փաստորեն, բավարար պատճառ է քաղաքացիական անձանց վրա հարձակման համար։

«Բացի այդ, նշված օրը Շուշիում անցկացվում էին միջոցառումներ նախագահի ու Ադրբեջանի պետական գործիչների մասնակցությամբ։ Ինչպես հայտնի է՝ նման դեպքերում տարածքում անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացվում։ Իմանալով այդ մասին՝ ջրատար խողովակների վերանորոգման իրականացումը տարածքին մոտ վայրում տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-ասել է Աբդուլլաևան։

Նա նաև անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Արցախ կատարած այցին՝ այն սադրանք որակելով և հայկական կողմին մեղադրելով եռակողմ հայտարարության խախտման մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել այդ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է։

Էմմա Չոբանյան