Եթե նոր որոշում չլինի, բուհերը նոյեմբերի 15-ից կանցնեն առկա ուսուցման

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունը բուհերի ռեկտորներին առաջարկել էր հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ն ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց տարբերակով: Նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Factor.am-ին հայտնեց, որ դեռևս չկա նոր որոշում, ըստ որի նոր շրջաբերական գրություն կուղարկվի բուհերին՝ հեռավար ուսուցումը երկարաձգելու առաջարկով։ Խոսնակը նաև ընդգծեց, որ բուհերի ռեկտորներն իրենք կարող են որոշել՝ նոյեմբերի 15-ից ինչ ձևաչափով կազմակերպել դասերը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն էր ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել կրթական հաստատություններին շրջաբերական գրություն ուղարկել՝ հեռավար ուսուցման անցնելու մասով։ Արդյո՞ք ԱՆ-ն այս առումով նոր որոշում ունի․ նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հայտնեց, որ դեռևս նոր որոշում չկա։

Ստացվում է, որ այս պահի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից բուհերը կանցնեն առկա ուսուցման։ Նշենք նաև, որ դպրոցական արձակուրդները ևս երկարաձգվել էին․ նոյեմբերի 8-ից դպրոցներն անցել են առկա ուսուցման տարբերակի։

Արփի Հակոբյան