Էրդողանը Սիրիայում ռազմական նոր գործողություն է սկսում՝ ընտրություններից առաջ հանրային աջակցությունը մեծացնելու համար․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը Սիրիայում ցանկանում է նոր ռազմական գործողություններ սկսել՝ ընտրություններից առաջ հանրային աջակցության նվազման պատճառով։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքըշը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Յաքըշը Arab News-ում գրել է, որ ռազմական ներխուժումներն ինչքան էլ սխալ լինեն, նպատակ ունեն ազգայնական ընտրողների շրջանում մեծացնել կառավարության աջակցությունը 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։

«Կառավարությունները երբեմն որոշումներ են ընդունում, որոնք կարող են նպաստել նրանց քաղաքական գոյատևմանը, որոնք, սակայն, դեմ են իրենց ժողովուրդների ազգային շահերին»,- ասել է նախկին ԱԳ նախարարը։

Թուրքիան 2016 թվականից հետո անդրսահմանային երեք օպերացիա է իրականացրել Սիրիայում։ Թուրքիան և թուրքամետ սիրիացի զինյալները վերահսկում են երեք տարբեր տարածքներ ընդհանուր սահմանի մոտ՝ հյուսիս-արևմտյան Աֆրինը, Իդլիբը, Ռաս ալ-Այնը։

Ըստ Յաքըշի՝ Թուրքիան հիմա երեք այլ տարածքներ է դիտարկում՝ Մանբիջը, Թել Ռիֆաթը և ավելի տարածքներ Եփրատի արևելքում։

Դիվանագետը նաև նշում է, որ չնայած կառավարությունը պատրաստվում է հնարավոր ռազմական գործողության՝ կան նաև պատճառներ՝ հավատալու, որ այդ գործողությունները մոտ ապագայում չեն լինի՝ հաշվի առնելով Թուրքիայի հարափոփոխ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և սիրիական կառավարության վերաբերմունքը։

Նշենք, որ Յաքըշը 2002-2003 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը։ Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցության հիմնադիրներից է։

Էմմա Չոբանյան