Հեղափոխություն անելով՝ երկրի թալանն ենք կանգնեցրել. Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Եթե ուրիշ արդյունավետություն չլիներ, միայն այն, որ Սփյուռքի նախարարությունը փակելով՝ հսկայական կոռուպցիոն ռիսկեր են ոչնչացվել, հսկայական քանակով ավելորդ «մեռած հոգիներ» են դուրս եկել, դա արդեն արդյունավետություն է: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կառուցվածքային փոփոխության արդյունքում Սփյուռքի նախարարությունը դարձավ հանձնակատարի գրասենյակ. որքանո՞վ բարձրացավ գերատեսչության արդյունավետությունը:

«Հեղափոխությունից անմիջապես հետո ղեկավարել եմ «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն ՊՈԱԿ-ը: Այնտեղ 40 հոգանոց մի խումբ էր, և պարզվեց, որ ընդամենը 29 հոգի է աշխատում, 11 հոգու ես ազատել էի, և ոչ մի բողոք չկար»,- նշեց Ասլանյանը:

Նա նաև հավելեց, որ 2018-ին իրականացվել է «Արի տուն» ծրագիրը որի համար նախատեսվել էր 96 միլիոն, բայց վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ 46 միլիոնով էլ կարող է այդ նույն ծրագիրն իրականացնել, և այդ ծրագիրն իրականացվել է 41 միլիոն դրամով:

«Հեղափոխություն անելով՝ առաջին հերթին երկրի թալանն ենք կանգնեցրել»,-ընդգծեց Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: