Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը միշտ դեմ է եղել «Ադրբեջանի տարածքների օկուպացիային» և «աջակցել է տարածքային ամբողջականությանը»

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 09:30
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը միշտ էլ աջակցել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», հաղորդում է Mehr գործակալությունը։

Ճեպազրույցի ընթացքում խոսելով Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների մասին՝ նա ասել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում մենք միշտ հանդես ենք եկել «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի դեմ» և աջակցել այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Երկու երկրների առաջնորդները ցանկանում են ընդլայնել հարաբերությունները, և պարբերական զրույցներ են տեղի ունենում արտաքին գործերի նախարարների ու այլ պաշտոնյաների միջև, և մենք հուսով ենք տեսնել հարաբերությունների առավելագույն զարգացում»։

Նշենք, որ Բաքվում Իրանի դեսպանատունը թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Ադրբեջանի, այսպես ասած, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։

«Իրանի դեսպանատունը շնորհավորում է բարեկամական ու եղբայրական Ադրբեջան պետությանն ու ժողովրդին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, մասնավորապես՝ մեր ընդհանուր սահմանների 132 կմ-անոց հատվածի վերականգնման միամյակի կապակցությամբ»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ։

Էմմա Չոբանյան