UPSHIFT-ի ոգին այն է, որ երիտասարդները համայնքներում փոփոխություններ բերեն․ ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:51
Կիրականացվի ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
Բոլորը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվել է Եվրամիության ֆինասնավորմամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի կողմից իրականացված միջազգային «UPSHIFT» ծրագիրը։
Այն դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիր է, որը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում ու նպատակ ունի 12-18 տարեկան պատանիներին տալ 21-րդ դարի հմտություններ, ներգրավել իրենց իսկ համայնքների զարգացման գործում ու նորարական գաղափարները վերածել ձեռնարկատիրական գործունեության։
Ծրագրի ամփոփման պաշտոնական միջոցառմանը տեղի պաշտոնյաներից բացի ներկա էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը և Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը։
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը իր ելույթում ասաց, որ ինքը մեկ ամիս է՝ ինչ աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում։«Կրթվել կարելի է շատ ծրագրերի միջոցով, ինչպիսին է օրինակ՝ «UPSHIFT»-ը։
«UPSHIFT» ծրագրի այս շրջափուլի համար մենք կոնկրետ անուն ունենք, այն կոչվում է «21-րդ դարի հմտւթյունների ձեռք բերում»։ Այդ հմտություները մեզ անհրաժեշտ են, որպեսզի դառնանք մեր համայնքների լիաժեք անդամ, կարողանանք մեր տեղը գտնել աշխատաշուկայում, կայանալ՝ որպես լիարժեք քաղաքացիներ։ Եվ մենք գիտենք՝ այդ առումով որքան հզոր են երիտասարդները, նրանք միշտ կարողանում են նոր գաղափարներ առաջարկել, ինչը շատ հաճախ մեծահասակների մոտ չի ստացվում։ «UPSHIFT»-ի գաղափարախոսությունը, ոգին հենց դա է, որ երիտասարդները ոչ միայն ներկայացնեն գաղափարները, այլ կյանքի կոչեն, համայնքում մեծահասակների հետ՝ բերելով փոփոխություն»,- ասաց Քրիստինա Վայգանդը։
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «UPSHIFT»-ը կիրագործեն նաև Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում, նպատակ կա սկսել նաև Սյունքիում։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/ կ-ի նախագահ Արթուր Նաջարյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, «UPSHIFT»-ը լինելով «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ծրագիր, իրենք հայաֆիկացրել են և այն համարեցրել են հայ իրականությանը, առաջին անգամ Գյումրիում ներդրվելուց հետո ծրագիրն ընդլայնում է իր աշխարհագրությունը, և առաջիկա ամիսներին այն կիրականացնեն նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ևս։
«7 ամիս առաջ, երբ սկսում էինք «UPSHIFT Սպիտակ» ծրագիրը, պատանիներից յուրաքանչյուրն ասում էր, բայց կհաջողե՞նք․ այսօր մեր վեց խմբերը սերտ համագործակցության մեջ են մտել համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ասեմ, որ աջակցություն են ստացել հենց ՏԻՄ կողմից։ Սա երիտասարդների մոտ մեծ ոգևորություն է առաջացրել, որ իրենք համայնքում կարողացել են իրենց հինգ հոգանոց խմբից բացի համախմբել այլ երիտասարդների, համայնքի բնակիչներին»,-ասաց Արթուր Նաջարյանը։
Մեր զրուցակիցը որպես օրինակ մեջբերում է այս ծրագրի շրջանակում արդեն իսկ փոքր բիզնեսի վերածված էկո-գրիչների արտադրությունը։
Ըստ նրա՝ երեխաները պատվեր են ստանում երևանյան գրասենյակներից, ու քանի որ նրանց մարդկային ռեսուրսները չեն բավարարում արտադրության համար, աշխատանքի մեջ ներգրավում են համայնքի այլ երիտասարդների։
Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է Գյումրիում՝ 3 տարի առաջ, այն ժամանակ էլ պատանիները պոլիէթիլենային պայուսակներից հրաժարվելու համար սկսել էին էկո-պայուսակներ արտադրել։
Արթուր Նաջարյանը նշում է՝ այս երեք տարվա փորձը ցույց է տվել, որ երիտասարդները հետարքրքված են էկոհամակարգով, նրանք պատասխանատվության մեծ զգացում ունեն շրջակա միջավայրի հանդեպ։ 3 տարվա ծրագրերում կան համայնքների այգիները բարեկարգելը, ֆուտբոլի դաշտ հիմնելը, Գյումրի գետակի մաքրումը։ «Երեխաներ, որոնք առաջին օրերին իրենց անունները տալուց ամաչում էին, այսօր արդեն համայնքապետերին և մարզպետների հետ բանակցությունների են գնում, սրանից մեծ հաջողություն մենք չէինք ակնկալում»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Արմիկ Մովսիսյան