Բաքուն խնայողաբար է ծախսում Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար նախատեսված միջոցները․ հատկացված գումարի միայն 43%-ն է ծախսվել

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ծախսել է 955․2 մլն մանաթ (561 մլն դոլար), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Մեծ վերադարձի» ապահովման համար Ղարաբաղում քաղաքների ու գյուղերի վերակառուցման և վերականգնման համար 2021թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի բյուջեից ուղղվել է 955․2 մլն մանաթ։ Այն կազմում է այս տարի նշյալ նպատակների համար նախատեսված պետական ներդրումների 43․4 տոկոսը»,- ասվում է Ադրբեջանի խորհրդարան ներկայացված 2022թ․ պետբյուջեի նյութերում։

Նշվում է, որ այդ միջոցներից 803 մլն մանաթ (472 մլն դոլար) ուղղվել է ավտոճանապարհների նախագծմանն ու շինարարությանը, 44․8 մլն մանաթ (26․3 մլն դոլար)՝ ականազերծմանը, իսկ մնացյալ գումարը՝ այլ նախագծերի իրականացմանը։

Հավելենք, որ այս տարի Ադրբեջանը պետբյուջեից 2․2 մլրդ մանաթ (1 մլրդ 294 մլն դոլար) է հատկացրել Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը։ Ստացվում է, որ հատկացված միջոցների կեսն էլ դեռևս չի ծախսվել։ Գումարները ծախսվում են  խնայողաբար։ Չի բացառվում, որ դրա պատճառը նաև միջոցների սղությունն է։  Չնայած Ադրբեջանի նախագահն ու պաշտոնյաները հայտարարում են, որ բավարար ֆինանսական միջոցներ ունեն, այնուամենայնիվ, շարունակում են փորձել տարբեր երկրներից, միջազգային կառուցներից գումար ներգրավել Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը։

Ամենածախսատար նախագիծը, որ այժմ իրականացվում է, 3 օդանավակայանների կառուցումն է։ Ի դեպ, Վարանդայի օդանավակայանի կառուցման համար, որի բացումը տեղի ունեցավ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ հոկտեմբերի 26-ին, չի նշվում, թե որքան գումար է ծախսվել։

Նախատեսվում է նաև ևս 2 օդանավակայան կառուցել՝ Կովսականում ու Քաշաթաղում։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է 2022 թվականին Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար պետական բյուջեից հատկացնել 2․2 մլրդ մանաթ (շուրջ 1․3 մլրդ դոլար)։

Էմմա Չոբանյան