Չավուշօղլուն հայտարարել է, որ ԼՂ հարցով ակտիվ շփում կա ՌԴ-ի հետ ու նշել՝ Անկարան պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում ու Ղարաբաղում իրավիճակի շուրջ։ Տարաձայնություններ դիրքորոշումներում կան, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսությանը՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերի փոխադարձ դիտարկմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում խորհրդարանական հանձնաժողովի նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչել ու չի ճանաչի «Ղրիմի անօրինական բռնակցումը և կշարունակի հետևել Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության խնդրին»։

Խոսելով Հարավային Կովկասի մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ այս տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների հույս կա։

«Ադրբեջանի «օկուպացված տարածքների ազատագրմամբ» տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության պատմական հնարավորություն է ստացել»,- ասել է թուրք պաշտոնյան՝ նշելով, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կօգտագործի տարածաշրջանում խաղաղության ու զարգացման այս հնարավորությունը»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև ասել է, որ թուրքական դիվանագիտության առաջնահերթություններից է Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությունը։

«Մենք նաև նպատակ ունենք մեծացնելու Թյուրքական խորհրդի նշանակությունը՝ որպես միջազգային կազմակերպության։ Սեպտեմբերի վերջին Ստամբուլում Թուրքիայի ԱԳՆ-ի կազմակերպչական աջակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների դիվանագիտության ղեկավարների հանդիպումը, իսկ նոյեմբերի 12-ին նախատեսվում է կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում նախագահությունն անցնելու է Թուրքիային»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան