Լոնդոնի բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել, 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Լոնդոնի Քենսինգթոն շրջանում 27 հարկանի Grenfell Tower բնակելի շենքում բռնկված խոշոր հրդեհի արդյունքում 12 մարդ է մահացել, վիրավորներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է Լոնդոնի ոստիկանության հրամանատար Սթյուարթ Քենդին՝ ավելացնելով, որ այսպիսի հրդեհ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաղուց չէր եղել:
Դեռևս տեղեկություն չեն հաղորդվում հրդեհի պատճառած նյութական վնասի չափերի մասին: