ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք հանդիսացած հոդվածը 

Լուրեր

30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
Բոլորը

Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանադրական է ճանաչել։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Հոդվածը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով նախատեսված։

Խոսքը վերաբերում է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, որը Սահմանադրական դատարանում վիճարկում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Այս տարվա փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ը որոշեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վարչապետն իր հերթին նախագահ Սարգսյանին միջնորդություն ներկայացրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Արմեն Սարգսյանը, սակայն, չշտապեց ստորագրել այն և հետ ուղարկեց կառավարություն։

Փետրվարի 27-ին վարչապետը նույն առաջարկությունն առանց փոփոխության  արդեն երկրորդ անգամ ուղարկեց նախագահի աշխատակազմ։ Այս անգամ, սակայն, Սարգսյանը, չստորագրելով Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը, որոշում կայացրեց դիմել Սահմանադրական դատարան, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականությունը վիճարկելու, այլ Օնիկ Գասպարյանի ազատման հիմք հանդիսացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով: Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի որոշումն ուժի մեջ մտավ և մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվեց ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:

ՍԴ-ն, փաստորեն, 9 ամիս անց որոշում կայացրեց սահմանադրական ճանաչել իրավական այս նորմը։ 

Ռոզա Վարդանյան