«Սասնա ծռերը» մեծ հանրային աջակցություն ունեն, Հայաստանի իշխանությունները պետք է այդ մասին մտածեն. Ավետիք Իշխանյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռերի» մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ նախօրեին արած հայտարարությունում որևէ նորություն չկա: Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ նկատելով նաև, որ դեսպանի հայտարարությունը ողջամիտ հայտարարություն է.«Որևէ ողջամիտ մարդ չի կարող ասել, որ պետք է ապստամբություն սկսել, զենք վերցնել և դրանով փոխել իշխանությունը: Հատկապես՝ դիվանագետն այդպիսի հայտարարություն չի անի»:

Հիշեցնենք՝ Ռիչարդ Միլսը մասնավորապես ասել է. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար»:

Ըստ իրավապաշտպանի՝ դեսպանի խոսքը վերաբերում է ոչ միայն «Սասնա ծռերին», այլ նաև տողատակում կարելի է տեսնել իշխանության կողմից բռնության գործադրմանն ուղղված ակնարկ: Իշխանյանը հիշեցրեց նախընտրական փուլում Ջրառատում տեղի ունեցած դեպքերը, «Էլեկտրիկ Երևանը», Սարի թաղում տեղի ունեացածը՝ նկատելով, որ անընդհատ իշխանությունների կողմից եղել են բռնություններ: Ապա առանձնացրեց, իր կարծիքով, կարևոր մի հարց՝ երբ Սարի թաղում տեղի ունեցածից հետո որոշ գործիչներ փորձում էին արդարացնել այն անհիմն բռնությունները, որոնք գործադրվել էին լրագրողների և ցուցարարների վրա:

«Ցուցարարների մեջ, իհարկե, կային մարդիկ, որոնք աջակցում էին «Սասնա ծռերին», երկրորդը՝ ցուցարարների մեծ մասը ոչ թե աջակցում էին Ծռերին, այլ պահանջում էին, որ հանգուցալուծումը լինի խաղաղ: Եվ հենց նրանց նկատմամբ իշխանությունը կիրառեց բռնություն»,- շեշտեց Իշխանյանը՝ հիշեցնելով նաև, թե ինչպես էին այդ օրերին հարյուրավոր քաղաքացիներ բերման ենթարկվում:

Հարցին, թե ուրիշ ի՞նչ խմբերի նկատի ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երբ ասում է՝ նման խմբերի գործողություններն անընդունելի են համարում, Իշխանյանը դժվարացավ պատասխանել՝ նկատելով, որ այս պահին Հայաստանում չկան այնպիսի խմբեր, որոնք զինված ապստամբության կոչ են անում: «Այլ հարց է, որ «Սասնա ծռերի» նկատմամբ մեծ աջակցություն գոյություն ունի: Դա խնդիր է և Հայաստանի իշխանություններն այդ խնդրի մասին պետք է մտածեն, պետք է մտածեն, թե ինչո՞ւ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» ապստամբությունը, և ի՞նչն է պատճառը, որ նրանք այդքան մեծ աջակցություն ունեն: Սա Հայաստանի ամենալուրջ խնդիրն է, ժողովրդավարական, իրավական պետության մեջ քիչ հավանական է զինված ապստամբությունը, գրեթե անհնար է, և երկրորդը՝ եթե այդպիսի ապստամբության փորձ լինի, նրանք ընդհանրապես աջակցություն չեն ունենա»,- նշեց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներ անցկացնող «Հանուն Հայաստան պետության» ճակատի որոշ համակիրների կոչերին, որոնք պարունակում են բռնության էլեմենտներ, ապա Ավետիք Իշխանյանն ասաց՝ դա համարում է ճակատի բացթողումը:

«Պատահական մարդկանց ելույթ տալը շատ վտանգավոր է, որովհետև պատահական մարդիկ կարող է նաև սադրիչներ լինեն, բացի այդ, գուցե իսկապես այդպես մտածող մարդ գտնվի, որը ստվեր կգցի ճակատի վրա: Սակայն այդ ամենից եզրակացնել, որ ճակատը պատրաստ է զինված ապստամբության, սխալ է»,- եզրափակեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Շողիկ Գալստյան