Այսօրվանից ԵՊՀ-ն անցել է հեռավար ուսուցման, քննությունները ևս պետք է անցկացվեն հեռավար տարբերակով

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը անցնում է հեռավար ուսուցման: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԵՊՀ խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։

Հատկանշական է, որ այս շաբաթ ԵՊՀ-ում նախատեսված են միջանկյալ քննություններ, ուսանողներին՝ մինչև հեռավար ուսուցման անցնելու որոշումը կայացնելը հայտնել էին, որ քննություններն անցկացվելու են առկա տարբերակով։ Եթե այսօրվանից համալսարանն անցնում է հեռավար ուսուցման, ապա այդ դեպքում ո՞ր տարբերակով են կազմակերպվելու քննությունները․ այս հարցն ուղղեցինք ԵՊՀ խոսնակին․

«Համալսարանն ամբողջությամբ է անցել հեռավար ուսուցման, եթե ֆակուլտետներում քննությունների՝ հեռավար անցկացման մասով խնդիրներ կլինեն, ապա իրենք են որոշելու, թե ինչպես կազմակերպեն դրանք»,- ասաց խոսնակը։

Գրիգորյանը, սակայն, նշեց որ քննություններն առկա անցկացնելու համար պետք է լինեն հստակ պատճառներ՝ օրինակ, եթե այնպիսի քննություն է, որը հնարավոր չէ կազմակերպել հեռավար տարբերակով։ Բայց եթե կուրսում կա կորոնավիորւսով վարակվածության թեկուզ մեկ դեպք, ապա քննությունների՝ առկա տարբերակով անցկացումը բացառվում է։

 

Արփի Հակոբյան