Փակ տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն 10 հազար դրամով․ Ոստիկանությունը վաղվանից ուժեղացված հսկողություն կիրականացնի

Լուրեր

08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
08.05.2024 | 21:00
Կիրանցում առաջին վնասի դեպքում պատասխան են տալու «սահմանազատմամբ ՀՀ անվտանգությունը բարձրանում է» ասողները․ Արփի Թոփչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև
08.05.2024 | 20:39
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով վաղվանից Ոստիկանությունը վերսկսելու է ուժեղացված հսկողություն իրականացնել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարման հետ կապված։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք խանութներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում, ժամանցի վայրերում և այլ փակ տարածքներում առանց դիմակի կլինեն, կտուգանվեն 10000 ՀՀ դրամի չափով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր խիստ միջոցներ։ Դիմակ կրելուց չի ազատում պատվաստված կամ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելու հանգամանքը։ Ըստ մասնագետների՝ թեև պատվաստումը հիմնականում կանխում է հիվանդության ծանր ընթացքը և նվազեցնում մահացության ցուցանիշները, սակայն ամբողջությամբ չի կարող կանխել վիրուսի շրջանառությունը։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վերջին հինգ օրերի ընթացքում Covid19-ով վարակվել է 10․000-ից ավելի քաղաքացի, մահացել է՝ 185 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառված է։

 

Ռոզա Վարդանյան