Տարածաշրջանում Իրանի համար մեկ հավատարիմ գործընկեր է մնացել՝ Հայաստանը․ երկուսն էլ դա պետք է ընկալեն․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
Բոլորը

Բաքուն բաց թողեց իրանցի վարորդներին, դրանից առաջ էլ եղավ իրանական կողմի հայտարարությունը։ Այս և հարակից թեմաների մասին Factor TV-ն զրուցել է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, իրանական և ադրբեջանա-թուրքական զորավարժություններից հետո կարծես թե լարվածությունը հասավ գագաթնակետին և նվազում էր։ Հիմա, երբ վարորդներին արդեն բաց են թողել, արդյո՞ք համարենք, որ թեման փակվեց։

-Մեծ հաշվով, բնականաբար, չենք կարող ասել, որ թեման փակվել է, որովհետև այս վերջին լարվածությունն ընդամենը բավականաչափ երկար շղթայի մի օղակն է, որն ըստ էության սկսվել էր հետպատերազմյան շրջանում, երբ մեր տարածաշրջանում հաստատվեց ուժային նոր բալանս։ Եվ Իրանը կորցնողի դիրքում էր։ Կարծես թե կողմերը «կարմիր գծեր» են հատել, և այլևս հետդարձ, նախկին, թեկուզ թեական կամ երևակայական հարևանային, դրացիական հարաբերություններին վերադարձ չի լինելու, հստակ լինելու է մրցակցություն։

Այս տարածաշրջանում մեկ հավատարիմ և կարևոր գործընկեր է մնացել Իրանի համար, և դա Հայաստանն է։ Ե՛վ Իրանում, կարծում եմ, և՛ Հայաստանում պետք է հաշվի առնեն դա։

-Ասացիք, որ «կարմիր գծեր» են հատվել։ Հայաստանը շահե՞ց, թե՞ տուժեց այս ամենից։

-Հայաստանը պետք է, նախ և առաջ, ուշի ուշով հետևի բոլոր գործընթացներին, որովհետև պատերազմից հետո երկու դերակատար, ամեն մեկը՝ իր դիրքում, զիջեց։ Մեկը Հայաստանն էր՝ պարտվելով պատերազմում, մեկն էլ Իրանն է, որ դուրս մղվեց տարածաշրջանային գործընթացներից։ Հիմա այս երկու դերակատարներն էլ ունեն միևնույն նպատակները՝ վերականգնել իրենց դիրքերը։ Հետևաբար, այստեղ բացվում է աշխատանքի բավականաչափ լայն և խաչվող դաշտ ու համագործակցություն՝ կորցրած դիրքերը վերադարձնելու։

-Հակասություններ չկա՞ն երկու դիրքերում։

-Իհարկե՝ կլինեն հակասություններ, միանշանակ է, որովհետև մենք պետք է հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ կապված են Իրանի հետ, հատկապես՝ Իրան-Արևմուտք հարաբերությունների մասով, որտեղ Հայաստանի խաղի շրջանակը որոշակիորեն սահմանափակվում է։ Մենք պետք է հաշվի առնենք Իրան-Իսրայել հակամարտությունը։ Մենք պետք է հաշվի առնենք զուգահեռաբար նաև Ռուսաստանի դիրքորոշումը, որը, չնայած հրապարակային դրական դիրքորոշում ունի Իրանի հանդեպ, բայց Իրանը դիտարկում է որպես մրցակից և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան