Դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության կենթարկվի՞․ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

Մինչ այդ, Խորհուրդը քննեց նախորդ նիստի ժամանակ Մարաբյանի՝ վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունները։ Այդ դիմումներից մեկով դատավորը բարձրացրել էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը։ Նրա դիտարկմամբ՝ նյութական կամ դատավարական օրենքի խախտման հիմքում դատավորը ստիպված է լինելու բացատրություն ներկայացնել և հաշվետու լինել՝ իր կողմից կայացված դատական ակտի համար, այլ կերպ՝ պարզապես չի կարող պաշտպանվել իրեն վերագրվող կարգապահական խախտումից, ինչը վտանգավոր է։

Երկրորդ միջնորդությամբ դատավորը բարձրացրել էր ՀՀ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու լիազորության սահմանադրականության հարցը։

Այսօր այդ միջնորդությունների մասով առարկությամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։ Նա պատճառաբանեց, որ ԲԴԽ-ի կողմից նյութական կամ դատավարական խախտումների վերաբերյալ վարույթներ քննելիս փաստական տվյալներին անդրադառնալը նորմալ է, և դա չի նշանակում, որ դատավորը ոչ մի կերպ չի կարող նույնացվել մեղադրյալի հետ։ Գրիգորյանի պնդմամբ՝ կարգավորումները հակասահմանադրական չեն և ՍԴ դիմելու հիմքեր չկան։

Խորհուրդը ևս համակարծիք էր Արդարադատության նախարարության հետ և խորհրդակցական սենյակից վերադառնալիս որոշում կայացրեց մերժել ներկայացված միջնորդությունները։

Հարուցված կարգապահական վարույթի՝ իր համար խնդրահարույց կետերի մասին ելույթով հանդես եկավ դատավոր Սերգեյ Մարաբյանը, որը նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահն է։ Նա նշեց, որ կառույցը տևական ժամանակ է, ինչ գործում է, սակայն որևէ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի ներկայացվել, ուստի, կասկածներ կան որոշակի կոալիցիոն համագործակցության։

«Քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ ամենաշատ վարույթները սկսվել են հարուցվել վերջին շրջանում։ Հիմնական սուբյեկտը դարձել է գլխավոր դատախազը, և քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ վարույթներ հարուցում են դատախազի զեկույցի հաղորդումների վրա։ Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը»,- նշեց դատավորը։

Կողմերին լսելուց հետո ԲԴԽ-ն, Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մասով որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Այսինքն՝ վերծանումներ են եղել, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։

Ռոզա Վարդանյան