Պետական դավաճանության մեջ մեղադրվող ամբաստանյալը հուզվեց․ դատարանը որոշեց նիստերը դռնփակ անցկացնել

Լուրեր

24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոնի նստավայրում, պարբերակա հետաձգումներից հետո, այսօր շարունակվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Մայիս Սահակյանի և Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը։

Նիստի սկզբում դատավոր Գագիկ Պողոսյանը Ստելլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ նախաքննության ընթացքում տեղեկացված եղե՞լ է իր իրավունքների և պարտականությունների մասին։ Ամբաստանյալը բացասական պատասխան տվեց, ինչը զարմացրեց դատավորին․ Պողոսյանը նկատեց, որ Սարգսյանը փաստաթղթում նշել է, որ ծանոթացել է իրավունքներին․

«Տեղյակ չեմ եղել իմ պարտականություններին ու իրավունքներին, ուղղակի վերջում թուղթը տվել են, ստորագրել եմ»,- ասաց ամբաստանյալը։

Դատավոր Պողոսյանը փորձեց հասկանալ նաև, թե դատարանի կողմից տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին փաթեթը ստացել և ծանոթացե՞լ է։ Ստելլա Սարգսյանն ասաց՝ ստացել է, կարդացել է, բայց չի հասկացել։ Նա դատարանից պահանջեց կարդալ և պարզաբանել իր իրավունքները։ Ամբաստանյալի խոսելու տոնը զայրացրեց Գագիկ Պողոսյանին։

«Դուք մտավոր խնդիրնե՞ր ունեք»,- դատավորի այս հարցից Ստելլա Սարգսյանը հուզվեց և չկարողացավ շարունակել խոսքը։

Դատական նիստն ընդմիջվեց․ վերսկսվելուց հետո Սարգսյանի պաշտպանը դատարանին հայտնեց, որ միջնորդություն ունի, որը պետք է ներկայացնի և քննարկվի դռնփակ։ Գագիկ Պողոսյանը խնդրեց լրատվամիջոցներին դուրս գալ նիստերի դահլիճից, որից 10 րոպե անց դատական կարգադրիչը դրսում սպասող լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը որոշել է այս գործով նիստերն այսուհետ դռնփակ անցկացնել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանը կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Մայիս Սահակյանը կալանքի տակ է, Ստելլա Սարգսյանը՝ ազատության մեջ:

Ռոզա Վարդանյան